Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

Լիլիթ Գալստյան. Ժողովրդի պայքարն արդար է

Քաղաքական

Հարցազրույց քաղաքագետ, ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանի հետ.

- Երեկ Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց. «ո՞ւր են ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն»: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է ընդդիմությունը մենակ թողել Րաֆֆի Հովհաննիսյանին: Ինչո՞ւ, օրինակ, ՀՅԴ ներկայացուցիչներն այլևս չեն կանգնում Րաֆֆիի կողքին: Հիասթափվե՞լ են: Ի՞նչ է փոխվել:

- Երեկվա (ապրիլի 12-ի:- Մ.Մ.) հավաքին ներկա էին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն ու շատ դաշնակցականներ։ Անշուշտ, միասնականության լավագույն ձևաչափը միասնական ցանկով Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելն էր, ինչը, ցավոք, չստացվեց։ Սրա համար շատ եմ ափսոսում և համարում եմ կորցրած շանս: Ուզում եմ հավատալ, որ հետընտրական դաշինք կհաջողվի ձևավորել (ինչի մասին հայտարարում են ընդդիմադիր ուժերը), ինչը կծառայի Հայաստանը Երևանից փոխելու նրանց հայտարարություններին։

- Ընդդիմությունը պասիվություն ցուցաբերեց նաև ապրիլի 9-ին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած միջադեպերի ժամանակ: Ընդդիմությունը միշտ հայտարարում է, որ ժողովրդի կողքին է՝ իսկ ո՞ւր էր այդ օրը: Ինքներդ ի՞նչ սահմանում կտաք այդ օրը կատարված իրադարձություններին:

- Դժվարանում եմ մեկ բառով սահմանել, թերևս, ամենաճիշտ բնութագրող բառը՝ բաժանարարն է: Սա խորապես վիրավորում է ինձ, ցավացնում, երբ բաժանարարի երկու կողմում էլ մենք ենք։ Շատ ծանր եմ տարել այն պատկերը, ինչ կատարվեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ, ով քաղաքականության մեջ իմ ճանաչած ամենապարկեշտներից մեկն է: Այդպես շրջկալել, բռնություն գործադրել նրա նկատմամբ' ցավալի է, երկրի համար՝ տխուր։

Իսկ այդ բաժանարար գծերի, երկու մասերի միջև խրված սեպից առաջացած վերքը ժամանակ կպահանջի: Իհարկե, եղան նաև ուժեր, որոնք պահը բաց չթողեցին ինքնահաստատվելու կամ զարթոնքի շարժումն արատավորելու համար։ Ինչևէ, կուզենայի, որ քաղաքական մեծամասնությունը քաղաքական կամք ու խոհեմություն ունենար երկիրը տանելու բարեփոխման այնպիսի ընթացքով, որ բացառեր անհանգիստ փողոցն ու ներքին ու արտաքին կայունության վտանգները։ Չարության, անհանդուրժողականության, բաժանարարների քաղաքական մշակույթը հեռանկար չունի:

- Տարօրինակ կամ զարմանալի չէ՞ր ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանի և ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի համատեղ աղոթքը Ծիծեռնակաբերդում: Ինչպե՞ս արձագանքեցիք դրան:

- Գնահատելու համար պետք է տեղյակ լինել մանրամասներին, բայց փորձում եմ հասկանալ: Կարծում եմ, եթե նույնիսկ իրավիճակային լուծում էր, ոստիկանապետի հետ համատեղ աղոթքն ինչ-որ խորհուրդ-նպատակ ունեցավ: Համոզված եմ, որ երկուսի համար էլ երթը բախումից հեռու պահելու միջոց էր։ Այս իմաստով իսկ արդարացված էր, հասկանալի: ժողովրդի պայքարն արդար է, ազնիվ է, այսօր հրապարակում որակապես բոլորովին այլ ժողովուրդ է՝ իրավատեր, արժանապատիվ, երկրի կայունությունն ու հեռանկարը կարևորող, նրանք ապրում են լավ հայրենիքի երազով: Այս ռեսուրսը, էներգիան պիտի կարողանալ ի շահ Հայաստանի օգտագործել։ Իշխանությունը կանգնած է լուրջ մարտահրավերի առաջ՝ արմատական բարեփոխումներն այլընտրանք չունեն: Բանակցելու, երկխոսելու հրավերի թեման մնաց օդի մեջ, այնինչ անհրաժեշտություն է, որ այդ ընդհատված երկխոսությունը վերականգնվեր, որովհետև դրա առանցքում Հայաստանի հեռանկարն է:

- Ապրիլի 9-ին հրապարակում արդեն ընդգծված էր հիասթափության և, որքան ցավալի է՝ հուսահատության ալիքը: Մարդիկ չէին ուզում գնալ տուն, նրանք ուրիշ պահանջ ունեին: Չե՞ք կարծում, որ մարդիկ հիասթափվեցին՝ գործողությունների պակաս տեսնելով հրապարակում:

- Նախևառաջ ծրագրերը Րաֆֆի Հովհաննիսյանի այն առաջարկություններն են, որ ներկայացվեցին Սերժ Սարգսյանին: Հուսահատության մասին ավելի շատ խոսում են կողքից մարդիկ, ովքեր կուզենային մարած տեսնել շարժումը կամ այն տանել անկանխատեսելի սցենարների: Այդ օրը հրապարակում կային ոմանք, ովքեր շիկացնում էին մթնոլորտն ու կտրուկ գործողություններ պահանջում։ Ես, իհարկե, չեմ բացառում նաև անկեղծ պոռթկումի տեսակը, որ զզված է այս իրականությունից։ Բայց քաղաքականությունը կամ արմատական փոփոխությունը իրավիճակային խնդիրը չէ, քաղաքականությունը նաև զոհաբերության ճանապարհ է, ինչպես նաև հնարավորի արվեստ է: Իրատես պետք է լինել:

Րաֆֆի Հովհաննիսյանն ինքը բազմիցս ասել է, որ Նոր Հայաստանի կերտումը երկարատև պայքարի ճանապարհ ունի անցնելու: Շատերն են փորձում պիտակավորել Րաֆֆին, նույնիսկ նրանք, ովքեր նրա հաղթանակի հարթակում հայտնվելու համար պահը բաց չթողեցին ու երանության պահեր էին ապրում։ Հիմա իբրև թե պարտություն են արձանագրել ու դաս են տալիս, քարկոծում են Րաֆֆուն, դրդում «արմատական» գործողությունների: Դուք կարողանայիք անել այն, ինչ Րաֆֆին արեց: Փաստ է, իրողություն է, որ ոչ մեկը չունեցավ այն համարձակությունը, քաղաքական համոզումն ու խիզախումը, իսկ Րաֆֆին մենակ դուրս եկավ և ապացուցեց, որ հնարավոր է: Նա կարողացավ, և ուրիշ ոչ ոք։

- Փաստացի, ապրիլի 9-ին նա մնաց մենակ: Ինչո՞ւ, օրինակ, ՀՅԴ ներկայացուցիչները, որ նախկին հանրահավաքներում կանգնել էին նրա կողքին, այդ օրը չկային:

- Րաֆֆու մենակ մնալու սցենարը դեռ երևակվել էր մեկ շաբաթ առաջ, սակայն նրա մենակ մնալը, կարծում եմ, չթուլացրեց նրա ու ժողովրդի համոզումն ու հավատամքը դեպի նոր Հայաստանը։ Ժողովրդի հետ լինելու մասին հայտարարած այլ ուժեր ևս չկային։ Սա քաղաքական որոշում է, մոտեցում։ Գնահատականը կտա ժամանակը:

- Ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում:

- Ես շատ կուզենայի, որ ընդհատված երկխոսությունը կայանար, որովհետև այստեղ ո՛չ Րաֆֆի Հովհաննիսյանի, ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ Հանրապետականի, ո՛չ էլ այլ քաղաքական ուժի նեղ խնդիրն է: Այդ երկխոսության առանցքում Հայաստանի Հանրապետության հեռանկարի և նրա ճակատագրի խնդիրն է:

- Բայց այդ երկխոսության անհաջող նախադեպը եղել էր. խոսքը ՀԱԿ-ի և իշխանությունների հետ բանակցությունների մասին է:

- Եթե այդ երկխոսությունն իսկապես կայանար, գիտակցվեին երկրի մարտահրավերները, գուցեև որակապես այլ երկիր կունենայինք այսօր և այլ քաղաքական իրավիճակ։ Մենք այնքան ենք արժեզրկել բառերն ու դրանց քաղաքական բովանդակությունը՝ մոռանալով, որ երկրի հեռանկարի հետ ենք խաղում։

- Այդ դեպքում ի՞նչ երաշխիքներ կան, որ այդ երկխոսությունը ցանկալի արդյունքներ կտա:

- Ես չեմ կարող երաշխիքներից խոսել, ես դատողություններ եմ անում՝ որպես քաղաքացի ու քաղաքական մարդ, ով նախընտրում է լուծումների և ոչ առճակատման ճանապարհը։

- Իսկ այդ դեպքում ինչո՞վ եք բացատրում Րաֆֆի Հովհաննիսյանի անկանխատեսելի այցը Մոսկվա, այդ մասին որևէ տեղեկություն չտալն իր համակիրներին: Ձեր կարծիքով՝ ազնի՞վ է նման վերաբերմունքը մարդկանց նկատմամբ:

- Ես տեղյակ չեմ, թե ինչ բովանդակություն ունի այցը, գնահատական չունեմ։

«168 ԺԱՄ»

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված