Յուրա Մովսիսյանի գոլը նպաստեց «Սպարտակի» հաղթանակին (տեսանյութ)
Սպորտ
Ռուսական Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» 2-0 հաշվով հաղթեց «Ամկարին»:
Խաղի հաշիվը 20-րդ րոպեին բացեց Պավել Յակովլեւը, իսկ 68-րդ րոպեին եկավ մեր հավաքականի առաջատար Յուրա Մովսիսյանի ժամանակը: Արագացումից հետո մեն-մենակ դուրս գալով հյուրերի դարպասապահի դեմ՝ Յուրան ուղարկեց գնդակը մրցակցի դարպասը: Մովսիսյանն իր 13-րդ գոլը խփեց Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում:
Այս հաղթանակից հետո «Սպարտակը» միավորների քանակը հասցրեց 40-ի:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան