Շնորհակալություն Կոմբարովին. Յուրա Մովսիսյան
Սպորտ
Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» 2-0 հաշվով հաղթեց «Ամկարին»: Հանդիպման ընթացքում գոլի հեղինակ դարձավ Յուրա Մովսիսյանը, ով հանդիպումից հետո նշել է.
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կոմբարովին՝ հիանալի գոլային փոխանցման համար: Ուրախ եմ, որ գոլ խփեցի, սակայն ինձ համար անձնական հաջողությունները երկրորդ պլանում են: Ամենակարևորը՝ թիմն այսօր հաղթեց և վաստակեց շատ կարևոր միավորներ»: Այս մասին գրում է Чемпионат.com-ը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան