Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը 

Դու կաս և պիտի հառնես, որովհետև մեր վեհագույն Վիշտը կա. Թոթովենցը՝ Սիամանթոյի մասին

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Վահան Թոթովենցի «Երկեր» (Գիրք 3) գրքում զետեղված «Սիամանթո» դիմանակարը:

Քերթողահա՛յր, Դու չկաս, բայց գիտեմ, կը հավատամ, որ Դու պիտի գաս, պիտի երևիս մեր բաց աչքերուն առջև` մրրկածուփ քնարը Քու դողդոջյուն ձեռքերուդ մեջ:

Ես կըսեմ ինքնիրենս. «Եթե Սիամանթոն չպիտի գա իր իսկ կերպարանքով, իր իսկ հասակով, իր իսկ խորացած մանկությամբ, բայց պիտի գա Մեկը, որ անոր Քնարը պիտի բերե իր հետ, անոր սարսափները, զարհուրանքն ու հույսերը: Ես կը հավատամ, որ դու կաս և պիտի հառնես, որովհետև մեր վեհագույն Վիշտը կա:

Մենք լուռ և անկառույց կսպասենք Սիամանթոն, հա´յր: Մենք չենք ուզեր լսել ուրիշ երգեր, մեր աղոթքները և մեր ապշահար ունկնդրությունը չենք շռայլեր ցավագին քնարներու: Մենք կսպասենք, որ Սամանոթոն գա և երգե:

Թերևս հիմա, որ մեզմե շատերը չեն հասկնար մեր վշտի էությունը, այն ատնե, անոր երգի առաջին թրթռումներեն պիտի հասկնան մեր պատմությունը և գիտակից պիտի ըլլան մեր անպարտելի անհասկացողության: Մենք չենք հասկնար, կըսեմ, թե ի՜նչ է եղած և կըսենք անհասկանալի բաներ: Ես գիտեմ, Քու սաղմդ աստվածորեն կը խորանա մեր այսօրվան որբերու մեկուն կամ մեկ քանիներուն մեջ, և մենք Քու երգդ, Քու քնարդ պիտի ունենանք` իբրև վերջին Մխիթարություն: Դու սերը` «երկբայելի և սնոտի», սերը չերգեցիր մեր հոգիներուն համար, որովհետև, սերե ավելի մենք վիշտ ունեինք` մեր լույսը, մեր բարձրությունը. վաղը Դուն դարձյալ պիտի երևիս միևնույն մրրիկներով և զարհուրանքով: Դու կաս, Քերթո´ղ, Քու քնարդ կը քնանա` գիշերի մը մեջ զարթնելու համար ավելի պայծառ, ավելի ալեկոծ, ավելի կարմիր:

Քնացի՛ր, ո՜վ քնար, Ծաղիկին պես, որ գիշերվան մեջ կստանա ավելի թարմություն, ավելի զովություն` պատրաստ առավոտյան …

Նո՛ր Սիամանթո, մենք կսպասենք Քեզի, որովհետև աղքատ ենք, մերկ ենք և արյունոտ: Ոգին, որ պայծառ էր, թևաբաց, որ կը սավառներ …

Ոգին, որ Դու կերգեիր, քերթողահայր Սիամանթո, որ կը ճախրեր երկինքե-երկինք, սրտե-սիրտ, նայվածքե-նայվածք և սերե-սեր: Ես գիտեմ, ես կը հավատամ, ոչինչ իմ մեջ այնքան հզոր է, որքան այդ հավատքը, որ Դու կաս և պիտի երևիս ավելի փոթորկահույզ քնարով և գեղեցիկ:

Կը զգամ, որ կերգես: Չեմ լսեր, բայց կունկնդրեմ … Իմ սև օրերուս որոշ ժամերուն ես հանկարծ կը բաղձամ ծունկի գալ: Մեղեդի մը կը հոսի, գիտեմ, բայց ինչո՞ւ չեմ լսեր …

Այսպես են բոլոր գեղեցիկները, այսպես են բոլոր սարսուռները, որ պիտի գան, պիտի գան …

Մենք ամեն բան տեսանք, բայց մեր երգը չլսեցինք. մենք չենք երգեր, Դու պիտի գաս և Դու պիտի բերես Մեր երգը, Սիամանո՜թ …

Նյութը՝  Ք. Ա.-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը
Ամենադիտված