Արգամ Աբրահամյանը երկու ամսով կալանավորվել է Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի հանգիստը՝ Շանհայում (Լուսանկարներ) Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Վարուժը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին Ինչպե՞ս պայքարել սեզոնային ալերգիայի դեմ. պարզ մեթոդներ 2027 թվականից Ֆինլանդիայի քաղաքացիություն ստանալու համար պետք է հանձնել երկրի մասին գիտելիքների քննություն Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելու Ալիևը նամակ է գրել Թրամփին․ նա պատմել է Հայաստանի հետ խաղաղության տնտեսական առավելությունների մասին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Կիրակի օրը երկնքից հաջողություն կթափվի․ օգոստոսի 9-ի աստղագուշակ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ 2026 թվականի օգոստոսի 10-16-ի համար «Շերեմետևո» օդանավակայանում երկու ուղևորուհի վազելով դուրս է եկել թռիչքադաշտ (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Երևանում 

Ինչի՞ համար է զղջում «Քաղաքում» սերիալի Անուշիկը

Այլ

Գաղտնիք չէ, որ սերիալային դեմքերը շատ կարճ ժամանակահատվածում գրավում են հեռուստադիտողներին ու դառնում նրանց տան ամենօրյա հյուրերից: «Բանակում» հեռուստասերիալի՝ «Քաղաքում» վերանվանվելուց հետո ծանոթացանք նոր դեմքերի հետ, որոնք ոչ պակաս ուշադրության արժանացան հեռուստադիտողների կողմից: Այժմ այդ սերիալում է նկարահանվում Թատերական ինստիտուտն ավարտած Անաիս Սարդարյանը, ով մարմնավորում է Անուշիկին:

Անաիսի հետ հանդիպեցինք երևանյան սրճարաններից մեկում, խոսեցինք սերիալում իր դեբյուտային դերից, հաջողություններից ու անձնական կյանքից: Ի դեպ, դերասանուհին esyes.am-ի հետ հարցազրույցի էր եկել նույն հեռուստասերիալում Համբարձումի կերպարը մարնավորող Էմիլ Գալստյանի հետ, ով մասնակցեց մեր զրույցին ու վերջում իր կարծիքն ասաց Անաիսի մասին:)

- Գիտեմ, որ սերիալում նկարահանվելու առաջին փորձդ է: Ինչպե՞ս ստացվեց և արդյոք նախկինում եղե՞լ են առաջարկներ, որոնք մերժել ես:

- Մինչև «Քաղաքում» նկարահանվելը Շանթ հեռուստատեսության «Անծանոթը» սերիալում հանդես գալու առաջարկ ստացա: Մասնակցեցի քասթինգի, բայց չհամապատասխանեցի կերպարին, քանի որ ինձ ավելի խոշոր ու տարիքով էին պատկերացնում: Դուրս գալիս տեսա մեր սերիալի ադմինիստրատորին, ով ինձ առաջարկեց Անուշիկի կամ Իռենի կերպարը մարմնավորել. փորձի արդյունքում ինձ բաժին հասավ Անուշիկի կերպարը: Ի դեպ, շատ դժվարությամբ համաձայնեցի, որովհետև նախկին առաջարկները մերժել էի. սերիալում չէի նկարահանվել ու չէի կարողանում հաղթահարել այդ վախը: Համաձայնելուս պատճառն այն էր, որ ուսումս Մոսկվայում շարունակել չստացվեց և այստեղ աշխատանք պետք է գտնեի: Քասթինգի առաջին օրն Անուշիկը երկու ռեպլիկ ուներ' «Պրիվետ, ոնց ես Մխո»: Խաղացի ու տուն գնացի: Հաջորդ օրն ինձ նորից կանչեցին այդ երկու տողն ասելու, ես նյարդայնացա, ասացի՝ ինչպես կարելի է երկու բառի համար նորից կանչել: Սցենարիստը տեսավ իմ նյարդայնացած վիճակն ու ասաց, որ այն շատ օգնեց ընտրությանը:

- Սերիալային գործունեությունդ համատեղու՞մ ես թատրոնի աշխատանքի հետ:

- Այո, թատրոնում պայմանագրով եմ աշխատում, հրավերներով խաղում եմ տարբեր ներկայացումներում: Այնպես չի եղել, որ որևէ թատրոնում մշտական աշխատելու հրավեր եմ ստացել ու մերժել: Ինքս էլ երբեք չեմ դիմել որևէ թատրոն, որովհետև կարծում եմ, եթե թատրոնում աշխատեմ, պետք է ամբողջությամբ նվիրվեմ այդ գործին, իսկ այժմ նույնիսկ պայմանագրային ներկայացումներն եմ հազիվ համատեղում սերիալի հետ: Բացի սերիալից, այժմ մասնակցում եմ նաև «Պարահանդես» նախագծին: Աշխատում եմ նաև ակումբներից մեկում և փոքրիկ արքայադստրերի դերասանի վարպետություն եմ դասավանդում: Ուսանողական տարիների ներկայացումները չհաշված, վերջերս խաղացել եմ Գոգոլի «Քիթը» ներկայացման մեջ, իսկ մայիսին կլինի «8 սիրագորով կանայք» ներկայացման պրեմիերան:

- Սերիալում նկարահանվելու դրական ու բացասական կողմերը կնշե՞ս:

- Դրական կողմը երևի այն է, որ քեզ փողոցում տեսնում ու ճանաչում են: Իսկ բացասականն այն է, որ ճանաչումը սխալ է ընկալվում: Այսինքն' քեզ ընկալում են կերպարի նման, որը հոգնեցնում է: Իմ կերպարը գլամուր, ազատ աղջկա կերպար է, թեև չեմ ասում, որ ես համեստ աղջիկ եմ, բայց Անուշիկից հեռու եմ: Օրինակ, ես ինձ երբեք թույլ չեմ տա տղաներին տարիներով տանջել: Եթե այն, ինչ ինքն անում է Մխոյի ու մնացած տղաների գլխին, իմ եղբոր գլխին մեկն աներ, ես մանր կտորների կվերածեի նմանատիպ անուշիկներին: Անուշիկը շատ ռիսկային կերպար է, ու բոլորին մատների վրա պտտեցնում է: Շատ եմ ցավում, որ 13-14 տարեկան աղջիկներն ինձ փողոցում տեսնելով' ասում են՝ վայ, այնքան ենք Ձեզ սիրում, ուզում ենք մենք էլ Անուշիկի նման լինել: Ինձ համար դա շատ ցավոտ է, սակայն չես կարող բոլորին բացատրել: Իմ կարծիքով, դժվար է վառ կերպարով հանդես գալը, իսկ այս սերիալից հետո կաշխատեմ այլևս այդպիսի դերով հանդես չգալ:

- Իսկ ինչպիսի՞ կերպարով կցանկանայիր ներկայանալ:

- Անուշիկից հետո շատ կուզենամ խաղալ ակնոցավոր, բրեկետներով «հիմարիկի» դեր: Գուցե հիմա պահանջ կա գլամուր կերպարից դուրս գալու: Պատկերացրեք, երբ նկարահանման չեմ լինում, ուզում եմ այդ կերպարից դուրս լինել, որովհետև այդ գլամուր' միշտ հարդարված վիճակից հոգնում եմ:

- Հայտնի լինելը խանգարո՞ւմ, թե՞ օգնում է:

- Չէ, մեկ մեկ էլ օգնում է: Օրինակ մասնավոր միջոցառումներ վարելու առումով շատ է օգնում, այդ դեպքում փոխվում է նաև հոնորարների չափը:

- Դերասանական կրթությունը կարևորո՞ւմ ես:

- Այո, շատ: Իմ ուսանողական տարիների ընթացքում կիրթ ու գրագետ մասնագետներից շատ բան եմ սովորել: Գիտե՞ք, ինչու եմ կարևորում կրթությունը, որովհետև երբ որ դիմացինս դերասան է լինում, շատ ավելի հանգիստ ու «պասերով» եմ խաղում, որովհետև գիտեմ, որ դերասանը կշարունակի իմ միտքը, խոսքը: Մեր սերիալում հիմնական դերերը դերասաններ են խաղում, այնպես որ, բախտս բերել է:

- Ճակատագրի դերը մե՞ծ է քո կյանքում:

- Ինձ թվում է' Աստված ինչպես ցանկանում է, այդպես էլ լինում է: Հետաքրքիր մի բան կա իմ մեջ, զղջում եմ միայն չարածներիս համար, իսկ արածներիս համար երբեք չեմ զղջում: Միշտ ասում եմ՝ ինչ հրաշք է, որ յուրաքանչյուրիս մի մեծ մաղ է տրված ու ոչ ոք մեր փոխարեն չի որոշում: Ինքներս ենք մաղում ու ընտրում, թե ովքեր պետք է լինեն կամ չլինեն մեր կողքին: Իսկ երբ հարցնում են՝ ծանր չե՞ս տանում, որ այսինչ մարդն այլևս կողքիդ չէ, ասում եմ՝ եթե պետք է նա կողքիս լիներ, ապա մի քիչ մեծ կլիներ ու մաղի անցքով չէր անցնի:

- Քեզ հաջողոկ համարո՞ւմ ես:

- Հաջողա՞կ: Չգիտեմ, հետաքրքիր հարց էր: Հաջողա՞կ եմ ես Էմ, (դիմեց Էմիլ Գալստյանին, ով դրական պատասխան տվեց, հեղ.): Անհաջողակ չեմ, հաստատ: Կարծում եմ, որ այս կյանքում պարզապես պետք է ճիշտ ապրել: Հաստատ համոզված եմ, որ երբեք վատ բաներ չեն լինում այն մարդկանց հետ, ովքեր բարի ու աստվածավախ են:

- Հաջողության հասնելու ճանապարհին ո՞րն է քո «զենքը»:

- Ինչպես սիրում է ասել Էմիլ Գալստյանը, իմ զենքն իմ լեզուն է: Ինքը միշտ ասում է, որ Երևանում մեծ պաստառ են փակցնելու իմ նկարով ու գրեն' Անաիս Սարդարյան' «Իմ զենքն իմ լեզուն է»: Ասում են, որ շատ աստղով եմ ու իմ լեզվով օձին կհանեմ իր բնից, թեև ինքս այդպես չեմ մտածում:

- Ունե՞ս ձեռքբերումներ, որոնք կառանձնացնես:

- Ամենավերջին ձեռքբերումս այն է, որ մասնակցում եմ «Պարահանդես» նախագծին, որովհետև պարից շատ հեռու եմ ու այն ժամանակ, երբ մեր բակի բոլոր աղջիկները գնում էին պարի, ես ձյուդոյի էի գնում: Պարել չիմանալու համար մեղադրում եմ իմ մայրիկին: Կարծում եմ, մինչև 16 տարեկանս մերոնք մտածել են' տղա եմ: Մեծ ձեռքբերում է, որ սկսել եմ շարժվել, պարել:

- Մանկությունից խոսեցիր: Քեզ ո՞ր տարիքից ես հիշում ու ինչպի՞սի երեխա ես եղել:

- Ինձ հիշում եմ 4 տարեկանից. այդ ժամանակ դեռ Մոսկվայում էինք ապրում: Հինգ տարեկանում շատ զարգացած երեխա եմ եղել, հիմա է, որ հետ եմ գնում (ծիծաղում է,-հեղ): Փոքր ժամանակ աճս ավելի արագ էր. 5 տարեկանում ինձ դպրոց տարան ու ընդունեցին, որովհետև արդեն հասցրել էի սովորել նույնիսկ բազմապատկման աղյուսակը: Հետաքրքիր էր, որ ասում էի' ուզում եմ ոչ թե հայկական, այլ հայրական դպրոց գնալ: Եվ իմ խեղճ ծնողները երկար ճանապարհ էին կտրում, որպեսզի ինձ տանեին Մոսկվայի միակ «հայրական» դպրոցը:

Հիշում եմ նաև, որ մայրիկս երազում էր հաղորդավարուհի դառնամ: Միշտ ուզում էի մայրիկիս երազանքը կատարել, բայց չստացվեց: Գուցե տարիներ անց հոգնեմ սերիալից ու այս արագ ռիթմից և հաղորդում վարեմ: Թեև այժմ մասնավոր երեկույթներ վարում եմ. օրինակ վերջերս Էմիլի հետ մեկնել էինք Կրասնոդար' նման միջոցառում վարելու:

-Վերջին շրջանում հաճախ են խոսում, որ Անուշիկի ու Մխոյի դերակատարներն իրականումհանդիպում են, սակայն գիտեմ, որ ամուսնացած ես:

- (Բարձր ծիծաղում է,-հեղ): Գիտեք, Անուշիկը Մխոյի հետ այնքան շատ տեսարաններ է ունենում, որ մտածում է, երբ է նկարահանումը վերջանալու, որ նրա դեմքն այլևս չտեսնի: Իսկ այդ լուրերն առաջին անգամ եմ լսում, դրանք չեն համապատասխանում իրականությանը: Իսկ ինչ վերաբերում է ամուսնացած լինելուն, կարծում եմ, երբ անձնականը պատմում ես ուրիշներին, այն դառնում է հանրային, ոչ թե անձնական: Այնպես որ, չեմ ցանկանում խոսել անձնականիս մասին:

- Վերջում չեմ կարող չհարցնել, Էմիլի հետ ես եկել հարցազրույցի: Հետաքրքիր է, սերիալի՞ց եք մտերիմ:

- Իր հետ եմ եկել, որովհետև միասին իրենց տանն էինք: Մինչև սերիալը ճանաչել եմ նրան, բայց սերիալի ընթացքում ենք մտերմացել: Էմիլն իմ մոտ ընկերն է: Մյուս հերոսների հետ ևս մտերիմ եմ:

Էմիլի կարծիքն Անաիսի մասին.

-Ընդհանրապես ընկեր ընտրում ես այն մարդուն, ով քեզ նման է, բնավորությամբ մոտ է: Անաիսի հետ 5-6 ամիս է' շփվում ենք: Շատ մտերիմ ենք, գրեթե ամեն օր միասին ենք: Նրա հետ հետաքրքիր է շփվելը. շատ բաների ինքն այլ կերպ է նայում ու ինձ դա դուր է գալիս: Կարծում եմ՝ աղջկա հետ ավելի դժվար է ընկերներ լինելը, քանի որ տղան տղային հաստատ ավելի լավ է հասկանում: Որպես դերասանուհի կարող եմ ասել, որ շատ աշխատասեր մարդ է: Օրինակ ես, սիրում եմ գործը միանգամից անել, չեմ սիրում մանրակրկիտ աշխատել, իսկ ինքը դրանից հաճույք է ստանում: Կարծում եմ՝ նրա աշխատասիրությունը իրեն շատ է օգնում: Ընկերասեր ու ազնիվ մարդ է. տասն անգամ չափում է ու հետո կտրում:

Մեզ շատ են տեսնում միասին, ինչ-որ ուրիշ բաներ են մտածում, բայց դրանք անիմաստ ենթադրություններ են ու չեն համապատասխանում իրականությանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արգամ Աբրահամյանը երկու ամսով կալանավորվել էՄիհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի հանգիստը՝ Շանհայում (Լուսանկարներ) Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Վարուժը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին Ինչպե՞ս պայքարել սեզոնային ալերգիայի դեմ. պարզ մեթոդներ 2027 թվականից Ֆինլանդիայի քաղաքացիություն ստանալու համար պետք է հանձնել երկրի մասին գիտելիքների քննություն Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելուԱլիևը նամակ է գրել Թրամփին․ նա պատմել է Հայաստանի հետ խաղաղության տնտեսական առավելությունների մասին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԿիրակի օրը երկնքից հաջողություն կթափվի․ օգոստոսի 9-ի աստղագուշակ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ 2026 թվականի օգոստոսի 10-16-ի համար «Շերեմետևո» օդանավակայանում երկու ուղևորուհի վազելով դուրս է եկել թռիչքադաշտ (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ ԵրևանումԸնդդիմադիրների վիճակը նախանձելի չէ. իրենց առաջ փորձառու դեմագոգներ են (տեսանյութ)Կարևոր չի ով ինչ ձեռք բերեց հերթական քաղաքական պրոցեսից, ես միայն կորցրեցի. Կարապետ Պողոսյան «Ֆելոն հիվանդանոցից պոնչիկ ա ուզել». Գոռ Հակոբյանը իր ձեռքով որդու համար պոնչիկ է պատրաստելԱմեն ինչ սկսվում է հենց հիմա․ Այս կենդանակերպի նշանների համար բացվում է կյանքի բոլորովին նոր փուլ 2026 թվականի հունիսն ու հուլիսը Եվրոպայում դարձել են դիտարկումների պատմության ամենաշոգ ամիսները Տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռները Երևանում և մարզերում երկար ժամանակ լույս չի լինելու ԱՄՆ-ի ոստիկանությունը բացահայտել է, թե որ ֆուտբոլիստն է ամենաշատը uպառնալիքներ ստացել ԱԱ-2026-ի ժամանակ ՏԱՍՍ․ ԱՄՆ հատուկ բանագնացներն առաջիկա 10 օրում կարող են այցելել Կիև և Մոսկվա Ինֆլուենսերներին կտուգանեն $5000 քաղաքական գովազդի համար Մեդվեդևը Արևմուտքի առաջնորդներին զգուշացրել է հատուցման մասինԴու ո՞վ ես, որ Կաթողիկոսին ավազանի անունով ես դիմում․ Ամալյան (տեսանյութ) Վուչիչը Զելենսկու հետ հանդիպումից հետո խոսել է Ուկրաինայում հակամարտության ավարտի ժամկետների մասինԲելառուսում տղամարդը սպանել է 10 ամսական աղջկան. Մանրամասներ Փողը գետի պես կհոսի. Այս երեք կենդանակերպի նշանները կհարստանան օգոստոսի վերջին Մեսիի ընտանիքում՝ ցավալի կորուստ Խոշոր հրդեհ Սայաթ Նովայի բարձրահարկ շենքերից մեկում. Բնակիչներ են տարհանվելԻրանն ու Օմանը շատ մոտ են Հորմուզի նեղուցի շուրջ համաձայնության հասնելուն․ Արաղչի Եվրամիության պայքարը ռուսական գազի դեմ դանդաղել էՄեդվեդևը խոսել է Զելենսկու «գարշելի կարիերայի» ավարտի մասինՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հիշեք, տիկին․ կան մայրեր, որ հնարավորություն չեն ունեցել վերջին անգամ համբուրելու իրենց որդու ճակատը. զոհվածի մայրը՝ ՔՊ-ական պատգամավորին Ռուբիո․ ԱՄՆ-ը 201 մլն դոլար է հատկացրել TRIPP-ի և Միջին միջանցքի զարգացման համար Վրաստանի վարչապետը Սաակաշվիլուն անվանել է «խայտառակ կեղտոտ օտարերկրյա գործակալ» և մեղադրել պատերազմ սանձազերծելու մեջ Սերբիայում աջակցել են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանըՊուտինը կարող է փորձել ստուգել ՆԱՏՕ-ի միասնությունն ու Թրամփի արձագանքը. CBS News Ռուսաստանը «Իսկանդերներով» հարվածել է Կիևին․ խոցվել է երկու կարևոր օբյեկտՓաշինյանը զանգահարել է Ալիևին. Զելենսկին մտնում է ՌԴ դաշնակցի «տարածք»ՉԹՕ-ների շուրջ դավադրություն․ ԱՄՆ-ում այլմոլորակային տեխնոլոգիաների ուսումնասիրության համար կարող էր ծախսվել մոտ 1 տրիլիոն դոլարԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանըՈւգալդեի գոլը խաղադրույք կատարած անձին ավելի քան 2,5 միլիոն ռուբլի է բերել«Արսենալը» պայթեցրեց տրանսֆերային շուկան․ Բրունո Գիմարայեշը՝ £75 մլն-ովՌուսաստանում կարևոր նախազգուշացում են արել ԵվրամիությանըՉինաստանը պատրաստ է խորացնել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը․ Վան Ին՝ ՄիրզոյանինԶելենսկին բացահայտել է ԱՄՆ-ի հետ Patriot-ի հրթիռների մատակարարման պայմանավորվածություններըՓաշինյան․ TRIPP-ը կփոխի Հայաստանի դիրքը համաշխարհային ներդրումային քարտեզումՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին
Ամենադիտված