«Ատլետիկ»-«Ռեալ»՝ 0:3 (տեսանյութ)
Սպորտ
Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում Բիլբաոյի «Ատլետիկը» սեփական հարկի տակ երեք անպատասխան գնդակ ընդունեց Մադրիդի «Ռեալից»:
Մեկնարկային սուլիչից երկու րոպե անց Կրիշտիանու Ռոնալդուն բացեց հանդիպման հաշիվը, իսկ 68-րդ րոպեին պորտուգալացին նաև դուբլ ձևակերպեց: «Արքայական ակումբի» կազմում երրորդ գոլի հեղինակը դաձավ փոխարինման դուրս եկած Գոնսալո Իգուաինը՝ 76-րդ րոպեին:
Նշենք, որ ավելի վաղ 3:0 հաշվով հաղթանակ էր տարել մրցաշարային աղյուսակը գլխավորող «Բարսելոնան»։ Վերջինս առավելության էր հասել «Սարագոսայի» նկատմամբ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան