Վենեսուելայի նոր նախագահ է ընտրվել Չավեսի դրածո Մադուրոն
Աշխարհ
Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի կողմից իր հաջորդ նշանակված Նիկոլաս Մադուրոն հաղթում է նախագահական ընտրություններում` այս պահին նախնական տվյալներով հավաքելով ձայների 50.66%-ը. գրում է РИА Новости-ն:
Ընտրության արդյունքները պետք է հրապարակվեին Երևանի ժամանակով 06.30-ին, սակայն այդ գործընթացը ձգձգվել է, որի հետևանքով արդյունքները հրապարակվել են մեծ ուշացումով:
Ընդդիմադիր թեկնածու Էնրիկե Կապրիլեսը հավաքել է 49.07% ձայն: Ընտրություններին ընդհանուր առմամբ մասնակել է 18.8 մլն քաղաքացի: Մադուրոյի կողմնակիցներն արդյունքների հրապարակումից անմրջապես հետո սկսել են տոնել նրա հաղթանակը հրավառություններով և բացականչություններով:
Կապրիլեսը, մեկնաբանելով ընտրության արդյունքերը, նշել է, որ ինքը հրաժարվում է ճանաչել նախագահական ընտրությունների արդյունքները:
Իր հերթին Մադուրոն նշել է, որ իր հաղթանակն արդար է համարում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան