Ցանկանում եմ խաղալ ուժեղ եվրոպական առաջնությունում. կարծում եմ՝ «Շախտյորում» կհասկանան ինձ. Հենրիկ Մխիթարյան
Սպորտ
Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը խոստովանել է, որ ցանկանում է իր ուժերը փորձել մեկ այլ առաջնությունում: Եվ դա կարող է տեղի ունենալ հենց այս ամռանը:
«Թե՛ Հայաստանում, թե՛ «Մետալուրգում», թե՛ «Շախտյորում» նախորդ մրցաշրջաններում ես այդքան գոլ չէի խփել: Ամեն օր չեմ մտածում, որ կարող եմ գերազանցել Ստարուխինի ռեկորդը կամ էլ մեկ այլ ռեկորդ: Կցանկանայի խաղալ ուժեղ եվրոպական առաջնությունում: Ես ինձ լավ եմ զգում «Շախտյորում», սակայն կարծում եմ՝ ակումբի ղեկավարությունն ինձ կհասկանա, քանի որ յուրաքանչյուր ֆուտբոլիստի մոտ ժամանակի ընթացքում իրավիճակը փոխելու ցանկություն է առաջանում: Կարծում եմ՝ մրցաշրջանի ավարտին պարզ կլինի»,-Մխիթարյանը հայտարարել է «Великий футбол» հաղորդման ընթացքում. մեջբերում է terrikon-ը:
Այժմ հայ կիսապաշտպանն իր ակտիվում ունի 22 գոլ, մրցաշրջանի ավարտին մնացել է 6 տուր: Իսկ Ստարուխինի ռեկորդը սահմանել է 1979-ին՝ դառնալով 26 գոլի հեղինակ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան