«Բարսայում» Նեյմարը վերջ կդնի Մեսսիից կախվածությանը. Կուրին
Սպորտ
Ֆուտբոլային գործակալ Անդրե Կուրին հաստատել է, որ կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է Նեյմարի ծառայություններով. տեղեկացնում է իսպանական մամուլը: Գործակալը նշել է, որ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստին ձեռքբերելը «կապտանռնագույնների» համար գերակա նպատակ է:
«Բարսելոնան» շատ ֆուտբոլիստներ ձեռք չի բերում, և Նեյմարը տրանսֆերային ձեռքբերման առաջին տեղում է: Երբ նա որոշի լքել «Սանտոսը» մենք պատրաստ կլինենք բանակցել նրա հետ: Մեսսին, Ինյեստան և Չավին արդեն նրան սպասում են գրկաբաց: Նեյմարը «Բարսայում» վերջ կդնի երկու կարևոր բանի՝ նախ՝ «կապտանռնագույններն» այլևս կախված չեն լինի Մեսսիից, ապա՝ «Սանտոսը» կախված չի լինի Նեյմարից»,- հայտարարել է Կուրին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան