Ավելի քան 1.000 Boeing 737 օդանավեր կոռոզիոն ստուգումներ կանցնեն
ԱՄՆ
ԱՄՆ-ի քաղավիացիայի դաշնային վարչությունը պլանավորում է Boeing 737 ավելի քան 1000 օդանավ ստուգել՝ նրանց կոռոզիոն ռիսկերը պարզելու նպատակով. ասված է դաշնային ռեգիստրի տարածած հաղորդագրության մեջ. փոխանցում է Интерфакс-ը:
Այդ փաստաթղթում ասված է, որ ԱՄՆ-ի քաղավիացիան տեղեկություններ է ստացել այն մասին, որ օդանավերի հետին թևերում ամրացվող պտուտակների վրա հակակոռոզիոն պաշտպանիչ շերտը պատվել է ոչ ճիշտ ընթացակարգով: Քաղավիացիայի մասնագետները նշում են, որ այդ դետալները ստուգում են անցնելու և անհրաժեշտության դեպքում փոխարինվելու են նորերով՝ կանխելու համար պտուտակների շարքից դուրս գալու հանգամանքը, ինչը կարող է հանգեցնել օդանավի կառուցվածքային ամբողջականության խափանման:
Boeing 737-ն ամերիկյան ավիաընկերությունների ամենատարածված օդանավի մոդելն է: Ամբողջ աշխարհում վաճառվել է Boeing 737-ի ավելի քան 10 հազար օդանավ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)