«Ռեալը» Ռոնալդուից կախվածություն չունի. Ալոնսո
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Չաբի Ալոնսոն Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում Բիլբաոյի «Ատլետիկին» արտագնա խաղում 3:0 հաղթելուց հետո անդրադարձել է իր թիմակցին՝ Կրիշտիանու Ռոնալդուին:
Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը նշել է, որ համաձայն չէ այն մտքի հետ, որ «Ռեալը» կախված է Ռոնալդուրից. տեղեկացնում է As-ը: Նշենք, որ «Ատլետիկի» հետ խաղում Ռոնալդուն դարձել է դուբլի հեղինակ:
«Ռեալում» Ռոնալդուն կարևոր նշանակություն ունի: Մեզ համար նա կարևոր խաղացող է: Նա ցանկանում է խաղալ, բոլոր հանդիպումներում հեղինակում է բազմաթիվ որոշիչ գոլեր և մեզ համար առանցքային ֆուտբոլիստ է, սակայն ակումբը նրանից կախվածություն չունի»- նշել է Ալոնսոն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան