Ֆուտբոլիստները փախչում են դաշտ ներխուժած երկրպագուներից (տեսանյութ)
Սպորտ
Հունաստանի առաջնության 29-րդ տուրում ԱԵԿ-ի և «Պանտրակիկոսի» միջև հանդիպման ընթացքում դաշտի տերերի երկրպագուները ներխուժել են դաշտ. արդյունքում՝ 2 ժամ շարունակ2 ակումբների ներկայացուցիչները մտածել են՝ շարունակել խաղը, թե՝ ոչ: Հյուրերն ի սկզբանե կողմ են եղել հանդիպումը շարունակելուն, սակայն հետո թիմը որոշել է լքել մարզադաշտը: Դաշտի տերերի ներկայացուցիչները պնդել են, որ խաղը շարունակվի, և նույնիսկ գնացել են մրցավարների հանդերձարան և սպառնացել նրանց: Այժմ ԱԵԿ-ին սպառնում է տեխնիկական պարտություն այդ խաղում, ինչպես նաև թիմը կարող է զրկվել 3 միավորից՝ այս մրցաշրջանում, և ևս երկուսից՝ հաջորդ մրցաշրջանում: Անցած մրցաշրջանում նման պահվածքի համար որակազրկվել էր «Պանատինաիկոսը». տեղեկացնում է Sentragoal.gr-ը:
Նշենք, որ նման որոշման դեպքում ԱԵԿ-ը կլիքի բարձրագույն դիվիզիոնը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան