Սերխիո Ագուերոյի փոխարեն ներողություն կխնդրեի. Դավիդ Լուիս (տեսանյութ)
Սպորտ
Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիսը մեկնաբանել է Անգլիայի գավաթի խաղարկությունում Սերխիո Ագուերոյի հետ տեղի ունեցած միջադեպը:
«Շատերն են խոսում այդ դրվագի մասին: Ես չեմ տեսել դա, քանի որ մեջքով էի շրջված: Ոչինչ չեմ կարող ասել, և բացի այդ, ցավոտ չէ: Ագուերոն հիանալի ֆուտբոլիստ է, և նա պետք է անկեղծ լինի ինքն իր հետ և ընդունի, որ նման խաղն իր համար չէ: Եթե ես լինեի նրա փոխարեն, ապա ներողություն կխնդրեի: Նման վերաբերմունք երբեք չեմ նկատել Ագուերոյի մոտ, և կարծում եմ, որ դա ընդամենը պոռթկում էր պահի ազդեցության տակ. նման բան երբեմն լինում է»,-Լուիսի խոսքերը մեջբերում է The Guardian-ը:
Նշենք, որ Գավաթի խաղարկությունում «Սիթին» «Չելսիին» հաղթել է 2։1 հաշվով և դուրս եկել եզրափակիչ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան