Մովսիսյանը, բացի գոլից, ոչ մի առանձնահատուկ բանով աչքի չընկավ. Տարխանով
Սպորտ
Հայտնի ռուսաստանցի մարզիչ Ալեքսանդր Տարխանովը մեկնաբանել է Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրում «Սպարտակի» հաղթանակը «Ամկարի» նկատմամբ:
«Սպարտակի» խաղում հիշվեց միայն արդյունքը: Մոսկովյան ակումբի խաղում շփոթմունք էր նկատվում: «Ամկարի» խաղացողները, ինչպես և «Սպարտակինը», թիմային խաղում այնքան էլ հաջող չէին, պարզապես մոսկովյան ակումբն անհատական ավելի ուժեղ խաղացողներ ունի, ինչն էլ տվեց իր արդյունքը: Յուրա Մովսիսյանը գոլ խփեց, սակայն, բացի դրանից, ոչ մի առանձնահատուկ բանով աչքի չնկավ: Ընդհանուր առմամբ՝ հինգբալանի համակարգում խաղը կգնահատեմ 3 գումարածով»,-Տարխանովի խոսքերը մեջբերում է Советский спорт-ը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան