Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ընդամենը 1 մեդալ նվաճեց
Սպորտ
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացրել են երեք մարզիկներ՝ 77 կգ քաշային կարգում հանդես եկող Անդրանիկ Կարապետյանը և գերքաշայիններ Հայկ Հակոբյանն ու Գոռ Մինասյանը:
Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում նվաճել է արծաթե մեդալ, իսկ երկամարտում՝ ցույց է տվել 4-րդ արդյունքը: Հայկ Հակոբյանը ձախողել է հրում վարժության երեք մոտեցումները, իսկ Գոռը՝ երկրորդ փորձից հետո հրաժարվել է հետագա պայքարից: Արդյունքում նրանք գրավել են համապատասխանաբար 6-րդ և 7-րդ տեղը. տեղեկացնում է msy.am-ը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան