Վրաստանի նախագահ Սաակաշվիլիին չեն հրավիրի Անկախության օրվա միջոցառմանը
Վրաստան
Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին չեն հրավիրելու մայիսի 26-ին նշվող անկախության օրվա միջոցառումներին: Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Մանանա Կոբախիձեն: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ նախագահն ինքը իրավունք ունի այցելել ցանկացած միջոցառման և դիմել իր ժողովրդին. մեջբերում է Грузия-Online-ը:
Նախագահի աշխատակազմը ոչ մի կերպ չի մեկնաբանել այդ հայտարարությունը:
Ինչպես նշել է խորհրդարանի փոխխոսնակը, միջոցառման ժամանակ ռազմական շքերթ չի անցկացվելու, սակայն կկազմակերպվի միջոցառում ռազմական տարրի մասնակցությամբ: Թե ինչ մասշտաբի միջոցառում է դա լինելու, դեռևս պարզ չէ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան