No comment
Քաղաքական
Ապրիլի 13-ին տեղի ունեցավ ՀԱԿ կուսակցության առաջին համագումարը, որի ժամանակ կուսակցության նախագահ ընտրվեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Վերջինս ելույթ ունեցավ համագումարի ժամանակ և իր գնահատականները տվեց Հայաստանի ներկայիս ներքաղաքական իրավիճակին։
Լևոն Տեր-Պետրոսյանը խոսեց նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասին։ Առաջին նախագահի խոսքերով՝ Գագիկ Ծառուկյանը «չի կարող ամբողջովին պոկվել իշխանություններից, հսկայական տնտեսություն ունի, հազար ու մի կապերով կապված է: Բայց թողնում է, գնում է այլ ճանապարհով. նրա բոլոր քայլերը դա են ցույց տալիս»,-ասել էր Տեր-Պետրոսյանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը, Լուրեր.com-ի հետ զրույցում անդրադառնալով Տեր-Պետրոսյանի հնչեցրած գնահատականներին, ասաց, որ իրենք չեն մեկնաբանում դրանք։
«Առաջին նախագահն իր կարծիքն է հայտնել, որը չենք մեկնաբանում, no comment»,-ասաց Իվետա Տոնոյանը։
Հարցին, թե Ծառուկյանը ծանոթ է առաջին նախագահի ելույթի ժամանակ հնչեցված խոսքերին, Իվետա Տոնոյանը պատասխանեց. «Պարոն Ծառուկյանը տեղի ունեցող բոլոր իրադարձություններին քաջատեղյակ է»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան