Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը 

Ակսել Բակունց. Ինքնակենսագրություն

Գիտություն և Մշակույթ

Ծնվել եմ 1899 թ., Գորիս: Ծնողներս ունեցել են և´ հող, և´ հարստություն, բայց ես չեմ տեսել ո՛չ այդ հողը և ո՛չ հարստությունը: Ես հիշում եմ մի զարհուրելի չքավորություն, «մի տուն լիքը մանուկներ», և այդ` գավառական քաղաքում, որտեղ հասարակական դիրքը որոշում էին կուպեցի արշինը և չինովնիկի չինը:

905-ին գնացել եմ ծխական դպրոցը: Գնացել եմ, այսինքն` իմ կամքով և իմ նախաձեռնությամբ: Սովորել եմ 5 տարի` հայոց լեզու, մի քիչ ռուսերեն, մի քիչ աշխարհագրություն, բավական շատ հայոց պատմություն, և՛ երգ, և՛ վայելչագրություն: Կար աշակերտների մի կատեգորիա, որ ձրի էր գնում տոնածառի, թոշակ չէր վճարում, գրքերը դպրոցն էր տալիս: Եվ այդ բոլորը որպես «ազգային բարեգործություն», նվաստացնող պոմպայով: Ես այդ ցանկում էի:

Այսպես կոչված, «առաջադեմ» աշակերտ էի և ավարտելուց ստացա «Վարդանն Ավարայրի դաշտում» (Վարդանն Ավարայրի դաշտում – անցյալում շատ տարածված մի երևակայական նկար, ուր պատկերված են Վարդան Մամիկոնյանն ու Ղևոնդ Երեցը` իրենց զինակիցների հետ, Ավարայրի դաշտում: Հաճախ էր արտատպվում պատմության դասագրքերում) նկարը և «Ծաղկեփունջ» գիրքը: 1910 թվի ամռանը «Սասուն» գրախանությում (այդ մեր քաղաքի ազգային ինտելիգենցիայի հավաքատեղին էր) որոշեցին ինձ ուղարկել Էջմիածին` ճեմարան (մայրս ասում էր` Էշմիաձի, և լաց էր լինում, որ գնում եմ «հայոց Հայրիկի» մոտ («… հայոց Հայրիկ» - անվանապես այս պատվանունը վերաբերում է ականավոր հոգևոր գործիչ, գրող, ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանին (գրական անունը` Խրիմյան Հայրիկ), որը հայ իրականության մեջ վայելել է լայն ժողովրդականություն: Դրա շնորհիվ Հայրիկ անունը դարձել է հասարակ բառ և գործածվել իբրև հոմանիշ կաթողիկոս բառի: Այս վերջին իմաստով էլ օգտագործել է Ա. Բակունցը: 1910 թ. կաթողիկոս էր Մատթեոս Իզմիրլյանը (1845-1910. XII):

(Գորիս քաղաքի հասարակության համախոսական-դիմումը` Ալեքսանդր Թևոսյանին (Բակունցին) Էջմիածնի Գևորգյան ճեմարանի գիշերօթիկ սաների շարքում ընդունելու վերաբերյալ գրված է 1910 թ. օգոստոսի 10-ին (ստորագրել են 152 մարդ): Նրան ճեմարան է տարել իր մերձավոր ազգականներից մեկը`  Երեմիա Բակունցը, որը նույնպես սովորում էր այնտեղ: Ա. Բակունցը միանգամից ընդունվել է III դասարան):

1910 թվին «ունթունվեցի» (այդպես էի արտասանում այն ժամանակ) ճեմարան: 1915-16 ուսումնական տարում, գաղթի պատճառով, փակվել էր ճեմարանը, և ես այդ տարին ուսուցիչ «հրավիրվեցի» Զանգեզուրի Լոր գյուղը: Ամռանը ես «չարություն» էի արել, որ և կարելի էր հաշվել իմ գրական մկրտությունը, եթե չհաշվենք «Հիմար մարդը» վերնագրով մի հեքիաթ, որ 1911 թվին տպեց «Աղբյուր» ամսագիրը: Այդ ամառ ես ֆիլետոն էի տպել Շուշվա կարծեմ սոցիալ-դեմոկրատական «Փայլակ» թերթում, մեր քաղաքագլխի և գավառական ադմինիստրացիայի դեմ (Բակունցի այդ «չարության» արգասիք ֆիլետոնը` «Մաթվեյ Մաթվեիչ … (Մի անհայտ մարդու անհրաժեշտ կենսագրության փորձ)» խորագրով և «Թեզ գնացող» ստորագրությամբ` տպվել է Շուշիի «Փայլակ» թերթի 1915 թ. հուլիսի 26-ի № 40-ում): Ինձ բանտարկեցին, եղավ «փոթորիկ», և ես բանտարկության 34-րդ օրը ազատվեցի, որպեսզի ուսուցիչ գնամ այն հեռու գյուղը` Լորը:

Առաջին անգամ ճանաչեցի գյուղը, նրա մարդկանց: Հետո շատ անգամ այդ թվի հիշողությունները օգնել են ինձ (Լոր գյուղում անցկացրած շրջանից ստացած տպավորությունները Բակունցն օգտագործել է մասնավորապես «Խոնարհ աղջիկ» պատմվածքում):

1917 թվին ավարտեցի ճեմարանը: Ամռանը` հասարակական աշխատանք, աշնանը` ազգային զորամասերում զինվոր մինչև 1918-ի հունիսը (Էրզրում – Կարս - Սարդարապատ): 18-19-ը` Երևանում սրբագրիչ թերթերի և ռեպորտյոր: 19-20 թվի հունիսը` ուսանող Պոլիտեխնիկումի և դասատու որբային գիմնազիոնի (Թիֆլիս), 20 – 23 թիվը` ուսանող Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտի: 1923 թվից հետո` ագրոնոմ:

1924 թ. դեկտեմբերին «Մարտակոչում» տպվեց իմ առաջին «Գավառական նամականին»: Գրել եմ երեք գիրք` «Հովնաթնա Մարչ», «Մթնաձոր» և «Սպիտակ ձին», և անավարտ տպած «Կարմրաքար» վեպը: Առայժմ:

Այս Ինքնակենսագրականի հիմա վրա, վերջինիս տվյալներն ու արտահայտություններն օգտագործելով` կազմված է Բակունցի համառոտ կենսագրությունը, որ լույս է տեսել «Հոկտեմբեր-Նոյեմբեր» տարեգրքում, ուր, ի դեպ, կան նաև տվյալներ, որոնք բացակայում են Ինքնակենսագրականում: Նկատի առնելով գրողի կենսագրության համար դրանց կարևորությունը` մեջ ենք բերում ստորև (հեղինակը, հավանաբար, Ե. Չարենցն է).

«Բակունցը շատ լավ գիտի գյուղը և ունի երևույթների մեջ խորասուզվելու մեծ կարողություն: Նրա ոճը սեղմ է և գեղարվեստորեն հագեցած: Առաջին իսկ տողերից նա կարողանում է կերպարանափոխել ընթերցողին ու ապրեցնել նրան իր թեմայով: Ճիշտ է, թվում է, թե նա հատկապես հակված է հնին, անցյալին, անցնողին: Սակայն այժմ ակնհայտ է, որ նրա խորը լիրիզմը կարողանում է զուգորդվել քաղաքական մեծ ակտուալության հետ:

Բակունցը կոմկուսակցության անդամ է:

Ակսել Բակունցի գրվածքները թարգմանված են ռուսերեն (Պատմվածքների ժողովածու), թուրքերեն, վրացերեն և ուկրաիներեն:

Այժմ Բակունցը գրում է մի մեծ վեպ Խ. Աբովյանի մասին»:

Նյութը`  Ք. Ա.-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը
Ամենադիտված