Խոշոր ահաբեկչությունների շարք Իրաքում. մահապարտը պայթել է միջազգային օդանավակայանի մոտ
Մերձավոր Արևելք
Այսօր Իրաքում տեղի ունեցած մի շարք խոշոր ահաբեկչությունների արդյունքում զոհվել է 27 մարդ, վիրավորվել՝ 200-ը: Ինչպես հայտնում են տեղական իշխանությունները, պայթյունները որոտացել են Բաղդադում, Էլ Ֆալուջում, Քիրքուքում, Թիքրիթում, Տուզ Խուրմաթուում:
Բաղդադում միանգամից մի քանի ահաբեկիչ 6 ավտեմեքենա էր պայթեցրել: Նրանց նպատակը եղել է ոստիկանական տեղամասը: Եվս մեկ պայթյուն որոտացել է Բաղդադի միջազգային օդանավակայանի մուտքի մոտ: Այստեղ զոհվել է 2 մարդ, վիրավորվել 17-ը: Տուզ Խուրմաթուում և Քիրքուքում ականապատ մեքենաների պայթյունից զոհվել են տասնյակ մարդիկ: Երկու պայթյուն էլ որոտացել է Տուզ Խուրմաթու քաղաքի Ալ Վահաբ մզկիթի մոտակայքում:
Իրաքն արդեն մի քանի ամիս է՝ սուր քաղաքական ճգնաժամ է տանում: Երկիրը պատրաստվում է ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո անցկացվող առաջին նահանգային իշխանության և օրենսդիր մարմինների ընտրություններին, որոնք ընթանալու են ապրիլի 20-ին: Դրա ֆոնի վրա երկրում շատացել է բռնության քանակը: Արդեն առկա տեղեկություններով՝ տարվա սկզբից նվազագույնը 14 թեկնածու է սպանվել. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ