Լոնդոնում տեղի է ունեցել Մարգարեթ Թեթչերի թաղման արարողության գլխավոր փորձը
Աշխարհ
Լոնդոնում անցյալ գիշեր տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի հանգուցյալ վարչապետ Մարգարեթ Թեթչերի հուղարկավորության արարողության գլխավոր փորձը. գրում է ИТАР-ТАСС-ը:
Թաղման արարողությանը շարք են կանգնել մայրաքաղաքի արևմտյան շրջաններում, նվագախումբը նվագել է Շոպենի, Բեթհովենի և Մենդելսոնի «Թաղման երթ»-երը։
Թեթչերի պայմանական դագաղը տարել են թագավորական ռազմա-օդային ուժերի գլխավոր տաճարի՝ Սուրբ Կլիմենտի եկեղեցու մոտ: Հուղարկավորության հիմնական արարողությունը տեղի կունենա Սուրբ Պողոսի տաճարում: Լուսադեմին տեղի է ունեցել նաև հուղարկավորության գլխավոր փորձի ևս մեկ դրվագ. բրիտանական դրոշով ծածկված դագաղն իջեցրել են տաճարի շքամուտքի աստիճաններով: Այդ առաքելության պարտականությունը դրված է զինվորական ստորաբաժանումների վրա:
Նշենք, որ Մարգարեթ Թեթչերը ղեկավարել է Բրիտանիայի կառավարությունը 1979-1900թթ.: Նա մահացել էր ապրիլի 8-ին ուղեղի կաթվածից 87 տարեկան հասակում: Երկաթե տիկնոջ թաղման արարողությունը կկայանա ապրիլի 17-ին, որից հետո նրա մարմինը կզմռսվի:
Հուղարկավորությանը հրավիրվել է ավելի քան 2.000 մարդ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան