ԵԱՀԿ ներկայացուցիչը ժամանել է Բաքու` քննարկելու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները
Աշխարհ
Կոնֆլիկտների հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անդրեյ Դեշիցան ժամանել է Բաքու՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար նախատեսված միջոցառումները:
Բաքվի ԵԱՀԿ գրասենյակի ներկայացուցիչները 1News.az-ին հայտնել են, որ Դաշիցան այդ նպատակով նախօրեին ժամանել է Ադրբեջան: Բաքվում նա հանդիպելու է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հետ: Բաքվում կայացած հանդիպումից հետո Դեշիցան կժամանի նաև Թբիլիսի և Երևան, ուր կհանդիպի ղեկավար դեմքերի հետ և կքննարկի Հարավային Կովկասում տիրող իրավիճակը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան