Սամվել Բալասանյանն ընդունեց PUM-ի համակարգողին
ԱՐԽԻՎ
Ապրիլի 15-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Հոլանդիայի ավագ փորձագետների ընկերության /PUM/ Հայաստանի, Ղազախսանի, Ղրղըզստանի և Ուզբեկստանի համակարգող Լուիթ Կելֆկենսին:
Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Սամվել Բալասանյանը կարևորեց կազմակերպության հետ ակտիվ համագործակցություն սկսելու անհրաժեշտությունը և մատնանշեց այն ոլորտները, որտեղից և կարելի է սկսել այն: Իր հերթին, ներկայացնելով ընկերության գործառույթները, Լուիթ Կելֆկենսը նշեց, Հոլանդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող կազմակերպությունը աշխատում է մոտ յոթ տասնյակ ոլորտներում և չնայած, որ մատուցում է հիմնականում խորհրդատվական ծառայություններ տարիների աշխատանքային փորձ ունեցող հոլանդացի լավագույն փորձագետների միջոցով, սակայն PUM-ի աշխատանքը միայն սրանով չի եզրափակվում՝ փորձի փոխանակում, օգնություն սարքավորումների ձեռքբերման, մասնագետների վերապատրաստման և այլ հարցերում: Փորձագետը նաև վստահեցերց, որ շատ կարճ ժամանակում կօգնի Գյումրիին ձեռք բերել լայնամասշտաբ 3D անիմացիոն ծրագրեր իրականացնող սարք, որը կօգտագործվի Գյումրին ‘ «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի պաշտոնական բացման ժամանակ և հետագա մշակութային միջոցառումների ժամանակ: Կողմերը շոշափեցին հետագա համագործակցությանն վերաբերյալ այլ հարցեր ևս:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)