«Բարսելոնայի» հաղթարշավի ժամանակն ավարտվել է, «Բավարիայի» դեմ նրանք շանս չունեն. Մագատ
Սպորտ
«Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Ֆելիքս Մագատը կարծում է, որ իր նախկին թիմը խաղալու է Չեմպիոնների լիգայի եզրափակչում. տեղեկացնում է AS-ը:
Հիշեցնենք, որ Յուպ Հայնկեսի թիմը կիսաեզրափակչում իր ուժերը կչափի «Բարսելոնայի» հետ: Կիսաեզրափակչի հաջորդ զույգը կազմում են Մադրիդի «Ռեալն» ու Դորտմունդի «Բորուսիան»։
«Ներկայումս «Բավարիան» Եվրոպայի լավագույն ակումբն է: Կարծում եմ իրենց ներկայինս մարզավիճակում «կապտանռնագույնները» ոչ մի շանս չունեն «Բավարիայի» դեմ: «Բարսելոնայի» հաղթարշավի ժամանակն ավարտվել է, «Բավարիայի» դեմ նրանք շանս չունեն: Մյունխենցիները չեն վախենում նրանցից»,-նշել է Մագատը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան