Պատահարներ Շիրակի մարզում
Արտակարգ Պատահար
Ապրիլի 15-ին, ժամը 14.06-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Ազատության հրապարակում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.06-ին, մարվել՝ 14.13-ին: Այրվել է Վ. Բաղդասարյանին պատկանող «Միցուբիշի» մակնիշի 26 ՍԼ 725 պետհամարանիշով ավտոմեքենայի ստորին հատվածում էլ. մալուխ (1 գմ):
***
Ապրիլի 15-ին, ժամը 13.41-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղի դպրոցի մոտակայքում հայտնաբերվել է զինամթերք:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները Հ. Տալոյանին պատկանող տնամերձ հողատարածքից հայտնաբերել են «РГ-42» տեսակի նռնակ՝ առանց պայթուցիչի: Ոստիկանության աշխատակիցները նռնակը տեղափոխել են անվտանգ տարածք:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան