Ծանրամարտի աշխարհի պատանիների եւ աղջիկների առաջնությունում
Սպորտ
Ծանրամարտի աշխարհի պատանիների եւ աղջիկների առաջնությունում +94 քաշային կարգում հանդես եկող Սիմոն Մարտիրոսյանը երկամարտում ցույց տալով 365 կգ արդյունք գրավել է առաջին տեղը և հռչակվել աշխարհի չեմպիոն:
Նա պոկում վարժությունում բարձրացրել է 165կգ՝ նվաճելով փոքր արծաթ, իսկ հրում վարժությունում՝ 200 կգ-ով արժանացել է փոքր ոսկու: Սիմոն Մարտիրոսյանը «Սևան» ընկերությունից է և մարզվում է Ջրառատի մարզադպրոցում մարզիչ Աշոտ Փիլոսյանի մոտ:
Հիշեցնենք, ծանրամարտի աշխարհի պատանիների եւ աղջիկների առաջնությունը տեղի է ունեցել Տաշքենդ քաղաքում, որտեղ մեր պատանի ծանրորդները ձեռք են բերել 2014 թվականի օգոստոսին Չինաստանում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի հնարավոր բոլոր՝ երկու ուղեգրերը: Ցավոք այս առաջնությունում մեր աղջիկները պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք չեն բերել, որը նրանք ձգտելու են անել հաջորդ տարի կայանալիք Եվրոպայի առաջնության ժամանակ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան