«Գյումրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2013»
Հասարակություն
Ապրիլի 15-ին Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցավ «Գյումրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2013» ծրագրի խորհրդանշանի և վեբ-կայքի (www.gyumri.am) շնորհանդեսը, որին ներկա էին Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը, քաղաքապետարանի մշակույթի, արտաքին կապերի, տուրիզմի և արարողակարգի բաժնիների աշխատակիցներ, ինչպես նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Բանախոսները նախ ներկայացրին եռալեզու կայքի կառուցվածքը, բաժինները, նորամուծությունները, մասնավորապես վիրտուալ տուրերի անցկացնելու հնարավորոթյունը, ապա խոսեցին նաև կայքի տեխնիկական հնարավորությունների մասին: Միջոցառման ավարտին բանախոսները պատասխանեցին լրագրողների հարցերին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան