«Բորուսիա»-«Ֆյուրտ» խաղում Մոուրինյուն այդպես էլ չտեսավ մեր թույլ կողմերը. Կլոպ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Ժոզե Մոուրինյուի այցը Գերմանիայի առաջնության «Բորուսիա» - «Ֆյուրտ» խաղին:
Նշենք, որ հանդիպումն ավարտվել է դորտմունդցիների հաղթանակով 6:1 հաշվով:
«Քանի որ Մոուրինյուն տրիբունան լքեց, երբ հաշիվը 5:0 կամ էլ 6:0 էր, նա չտեսավ մեր թույլ կողմերը: Սակայն եթե նրան հետաքրքրում է՝ կարող է արդյոք Գյոտցեն խաղալ ձախ կողմից, ապա թող ինձ զանգի»,-Դորտմունդի թիմի գլխավոր մարզչի խոսքերը մեջբերում է Bild-ը:
Հիշեցնենք, որ մադրիդյան և դորտմունդյան թիմերը միմյանց կհանդիպեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում: Թիմերի միջև առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 24-ին Դորտմունդում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան