Եվա Բաղդասարյան. «Նա պատրաստ է ամեն գնով հասնել սիրած էակին»
Հասարակություն
«Արմենիա» հեռուստաընկերության «Ընտրյալներ»-ից bravo.am-ի թղթակիցը զրուցել է այս սերիալում Սոնայի կերպարը մարմնավորող Եվա Բաղդասարյանի հետ, որին հեռուստադիտողը ծանոթ է «Եռաչափ սեր»-ում Ինգայի դերակատարմամբ:
«Առաջարկը ստացել եմ ծանոթներիցս մեկից: Միանգամից համաձայնեցի, որովհետեւ կերպարը գրավեց ինձ. նոր հերոսուհին ավելի աշխույժ է, քան նախորդը»,-նշել է սերիալային դերասանուհին:
Եվա Բաղդասարյանը խոստովանել է, որ իր նոր դերն ավելի հաճույքով է խաղում, քանի որ սիրում է չարաճճի ու կենսուրախ կերպարներ. «Արդեն իսկ տարբեր արձագանքներ եմ լսել. որոշ մարդիկ չեն ընդունում, որ դա ուղղակի դեր է: Բայց դերասանուհին կարիերայի ընթացքում ներկայանում է ամենատարբեր կերպարներով, որոնցից շատերը հնարավոր է' ընդհանրապես կապ չունեն իր էության հետ»:
Նա նաեւ հետեւյալն է ասել. «Սոնայի բացասական գծերից եմ համարում եսասիրությունը. նա պատրաստ է ամեն գնով հասնել սիրած էակին, որն արդեն իսկ ընտրյալ ունի»:
Սերիալային դերասանուհին նշել է, որ շատ լավ է զգում նոր միջավայրում ու նոր գործընկերների հետ. «Մեծ սիրով ընդունում եմ մասնագիտական խորհուրդները, որոնք ստանում եմ իմ ավագ գործընկերներ Էվելինա Շահիրյանից, Աննա Պանիից եւ մյուսներից»:
{gallery}03{/gallery}


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան