Քիմ Քարդաշյանը, Բրեդ Փիթը, Սելենա Գոմեսը և այլոք «MTV Movie Awards»-ին (լուսանկարներ)
Աշխարհ
Հոլիվուդում տեղի է ունեցել «MTV Movie Awards» մրցանակաբաշխությունը, որին ներկա են եղել Բրեդ Փիթը, Սելենա Գոմեսը, Քայլի Մինոուգը, Քիմ Քարդաշյանը, Բրեդլի Կուպերը եւ ուրիշներ:
«Առանց վերնաշապիկի լավագույն դերակատարում» անվանակարգում հաղթող ճանաչված Թեյլոր Լոթները բեմ է դուրս եկել արհեստականորեն մեծացված փորով, իսկ Սելենա Գոմեսը ելույթ է ունեցել կրքոտ գնչուհու կերպարով:
«MTV Movie Awards 2013»-ի անվանակարգերն ու հաղթողներն են.
«Լավագույն ֆիլմ» – «Վրիժառուները»
«Լավագույն դերասանուհի» – Ջենիֆեր Լոուրենս
«Լավագույն դերասան»– Բրեդլի Կուպեր
«Լավագույն հերոս»– Բիլբո Բեգինս
«Տարվա առաջընթաց» - Ռեբել Ուիլսոն
«Լավագույն դուետ» – Մարկ Ուոլբերգ եւ Սեթ ՄաքՖարլեյն
«Առանց վերնաշապիկի լավագույն դերակատարում» – Թեյլոր Լոթներ
«Լավագույն համբույր» – Բրեդլի Կուպեր եւ Ջենիֆեր Լոուրենս
«Տարվա չարը»– Թոմ Հիդլսթոն
«MTV սերունդ» - Ջեյմի Ֆոքս
{gallery}0002{/gallery}


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան