Ի՞նչ նամակ է ստացել Սիլվա Հակոբյանը (լուսանկար)
Հասարակություն
Ֆրանսիայում տեղի ունեցող համերգի ժամանակ Սիլվա Հակոբյանին անակնկալ է մատուցել երկրպագուն, ով հուշանվեր ու նամակ է հանձնել երգչուհուն: Սիլվա Հակոբյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է հետևյալ լուսանկարը և գրել.
«Դավիթի հետ ծանոթացա Ֆրանսիայում, նա ներկա էր գտնվել միանգամից իմ 4 մենահամերգներին, քանի որ իմ մեծ երկրպագուն է: Ես այնքան երջանիկ եմ, որ կարողանում եմ հուզել նաև այն մարդկանց, ովքեր թեև չեն տեսնում ֆիզիկապես, բայց իմ երգերի միջոցով տեսնում են հոգեպես...շնորհակալ եմ քեզ, Դավիթ, որ մշտապես կողքիս ես և ոգևորում ես ինձ քո խոսքերով ու ներկայությամբ»

նամակի բովանդակությունը հետևյալն է.
«Սիրելի իմ Սիլվա,
Ես ձեր երկրպագուն եմ, հիացած եմ ձեր համեստությամբ, հրաշք ձայնով, ես ապրում եմ Ֆրանսիայի Լիլլ քաղաքում, որը գտնվում է Ֆրանսիայի հյուսիսային մասում Անգլիայի սահմանի մոտ:
Ես ձեզ լսելու համար մեծ դժվարություններով մասնակցել եմ Ձեր 4 համերգներին, ես Ձեզ չեմ տեսնում, բայց ձեր միջոցով ինձ մեծ ուրախություն ու եռանդ է փոխանցվում իմ մութ աշխարհին, որովհետև ես չեմ տեսնում (կույր եմ):
Այս փոքրիկ հուշանվերը խնդրում եմ պահեք և հիշեք, որ ունեք մի փոքրիկ բարեկամ Ֆրանսիայում:
Իմ անունն է' Դավիդ Մուրադյան, ես 19 տարեկան եմ լցված քո մեծ սիրով
Միշտ կհիշեմ Ձեզ իմ քնքուշ ուրախ Սիլվա
Աստված միշտ Ձեզ պահապան
Դավիթ 11.04.2013թ. Լիլլ»


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան