Արման Հովհաննիսյանն ու Սուպեր Սաքոն զուգե՞րգ են պատրաստում
Հասարակություն
Գաղտնիք չէ, որ մեր շոու բիզնեսի աշխատասեր երգիչներից մեկն էլ Արման Հովհաննիսյանն է. նա արտասահմանյան շրջագայությունների ընթացքում չի մոռանում նաև նորանոր նախագծերով հանդես գալու, իր երկրպագուներին նորություններ մատուցելու մասին:

Սակայն վերջերս, ի զարմանս Արմանի՝ բազմահազարանոց երկրպագուների բանակի, երգիչը նորություններ ներկայացնել, կարծես, չի շտապում: Սոցիալական տարբեր կայքերում նկատվում են լուսանկարներ, որոնք չվրիպեցին մեր աչքից:
Առաջին հայացքից դրանք կարծես սովորական, աշխատանքային լուսանկարներ էին. Դրանցում արտասովորը թերևս այն էր, որ Արմանն ու ամերիկաբնակ ռեփեր Սուպեր Սաքոն միասին երաժշտական փորձեր (գուցե փորձարկումներ) են անում՝ Արմանը հարվածային գործիքների առջև, Սուպեր Սաքոն՝ բարձրախոսը ձեռքին:

Երգիչն ասաց. «Նկարը ոչ մի կապ չունի իմ հետագա աշխատանքային գործունեության հետ: Սաքոյի հետ շատ լավ ընկերներ ենք, ու դրանք հին նկարներ են (թեև նկատենք, որ Սուպեր Սաքոն ընդամենը երեք օր առաջ է դրանք ներկայացրել սոցցանցերից մեկի իր էջում-հեղ.), ուղղակի Սաքոն «թագ» է արել:Նոր ձայնասկավառակի վրա ենք աշխատում, որն արդեն պատրաստ կլինի հունիսին, ինչպես նաև պատրաստվում եմ արտերկրում մենահամերգի, բայց թե որ երկրներում՝ կխոսենք Ձեզ հետ մեծ հարզացրույցի շրջանակներում, որը ես ձեզ խոստացել եմ: Դեռևս ոճային որևէ փոփոխություն չի լինի: Իմ երկարաժամկետ լռությունը նույնպես մտածված է, բայց քանի որ ձեզ հետ ունեմ հրաշալի հարաբերություններ,մի քիչ բացեցի փակագծերը»,- ասաց Արմանը:
esyes.am


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան