Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

ԱԺ պատգամավորի բազկաթոռից մինչև աղավնատուն. Ի՞նչ տղա էր Լեդի Հակոբը մինչև «հեղափոխությունը»

Վերլուծական

ՀԱԿ համագումարին ներկա էր նաև ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Լեդի Հակոբ), ով «7-ի գործ»-ով ազատ արձակվելուց հետո դադարեցրեց իր քաղաքական ակտիվությունը: Առիթն օգտագործելով՝ փորձեցինք պարզել, թե ինչով է ներկայումս զբաղվում նախկին պատգամավորը, արդյո՞ք մտադիր է անդամագրվել նորաստեղծ կուսակցությանը… Այն, ինչ պարզվեց, առաջին րոպեին ուղղակի ապշեցրեց՝ ՀԱԿ շարժման նախկին ակտիվիստն իսկապես խորն ընդհատակ է անցել և իրեն նվիրել իր սիրելի աղավնիներին ու շներին: Փաստորեն, Լևոն Տեր-Պետրոսյանն, այդ օրվա իր ելույթում հիշատակելով Խաչատուր Սուքիասյանին, ում իշխանությունները սնանկացրին՝ իր կողքը կանգնելու համար, մոռացել էր հիշատակել ևս մի անուն, ով նույն, գուցեև շատ ավելի դառը ճակատագրի էր արժանացել էլի Տեր-Պետրոսյանին սատարելու պատճառով…

- Պարո՛ն Հակոբյան, որոշել եք անդամագրվե՞լ ՀԱԿ կուսակցությանը, թե՞ պարզապես հյուրի կարգավիճակով եք այստեղ:

- Չէ, հյուրի: Դե, իրանց հետ միշտ կապ էղել ա՝ անդամների հետ, բոլոր տղերքի՝ քաղբանտարկյալների, Լևոն Տեր-Պետրոսյանի հետ էլ կապ էղել ա:

- Իսկ Հայաստանում ե՞ք բնակվում, թե՞ դրսում էիք:

- Չէ, Հայաստանում եմ:

- Դե, մի տեսակ պասիվացել եք, կարծես: Ասենք՝ Սասուն Միքայելյանը, Մյասնիկ Մալխասյանը, մյուսներն ազատվելուց հետո շարունակեցին ակտիվ մասնակցություն ունենալ, բայց Դուք մի տեսակ հետ քաշվեցիք:

- Դե, իրանք ինձ հարազատ մարդիկ են, բայց, դե, ամեն մարդ իրա բնավորությունն ու իրա ձևն ունի:

- Դուք Ձեր բնավորությունից ելնելով պասիվացա՞ք:

- Հա, իմը միշտ ըտենց ա էղել:

- Դե, 2008-ին Դուք առաջամարտիկների շարքում էիք: Հետո արդեն «7-ի գործով» էլի Ձեր անունը մշտապես հնչում էր, բայց ազատվելուց հետո հարթակում երևի մեկ-երկու անգամ միայն երևացիք ու վերջ:

- Ես հարթակ էն ժամանակ էլ չեմ բարձրացել:

- Բայց ես Ձեզ տեսել եմ, գոնե մեկ կամ երկու անգամ եղել եք:

- Մի անգամ կամ երկու անգամ: Առաջին օրն եմ բարձրացել…

- Հետո արդեն հայտնի դարձավ, որ Գերմանիա էիք կարծես մեկնել՝ բուժման:

- Հա, դուրս եմ եկել, գնացել: Բուժվել եմ, հետո էլի հետ եմ եկել:

- Իսկ Հայաստանում ինչո՞վ եք զբաղվում հիմա, եթե, ինչպես ասում եք, քաղաքականության մեջ չկաք:

- Դե, ես, ասենք, իմ կենդանիները, որ միշտ ունեցել եմ, իրանցով եմ զբաղվում:

- Ի՞նչ կենդանիներ:

- Շներ ունեմ, աղունիկներ ունեմ… Սպորտով եմ պարապում: Ամեն օր դրանցով եմ զբաղվում, ուրիշ ոչինչ:

- Իսկ տնտեսական գործունեությու՞ն, բիզնե՞ս:

- Չէ, չեմ զբաղվում, որևիցե մի բանով չեմ զբաղվում:

- Իսկ ինչու՞:

- Չեմ զբաղվում, որովհետև մի 15 հոգի անօրինական ձևով՝ վատ ձևով, շանտաժով կալանավորեցին, ես չեմ ուզում հիմա մարդկանց հացին վայիս ըլնեմ: Գործարանները, ինչ կա, լրիվ փակ ա մինչև այսօր:

- Դիտավորյալ ոչ մի բան չեք աշխատացնո՞ւմ:

- Հա, թող մնա փակ, ի՞նչ ա էղել: Որ պետք ա բացեմ, շատ կարճ ժամանակից նորից մարդկանց անօրինական ձևով կալանավորեն, ավելի լավ ա…

- Իսկ դա ե՞րբ է եղել: Ձեր ազատվելուց հետո՞, թե՞ խոսքը նախկինի մասին է, երբ Ձեզ կավատության, թե ինչի մեջ էին մեղադրում:

- Հա, էն նախկինի, որ ինձ մեղադրեցին: Դե, իրանք ինչ ինձ մեղադրեցին, պարզ ա արդեն, ինչի համար են մեղադրել:

- Դրանից հետո՞ որոշեցիք այլևս քաղաքականությամբ, ոչ մի բանով չզբաղվել ու Ձեզ նվիրել կենդանիների՞ն:

- Հա, որովհետև ես գիտեմ ինչ ա վերջը լինելու, դրա համար ինձ պետք չի:

- Էլ Ձեզ քաղաքականության մեջ, փաստորեն, չե՞նք տեսնի: Երևի միայն էսպես՝ պատվավոր հյուրի կարգավիճակով, այո՞:

- Հա: Դե, ես իրանց հարազատ մարդիկ եմ ընդունում, ես իրանց կողքն եմ: Չնայած էնտեղ էլ շատ կան մոտիկ, հարազատ մարդիկ, ես հարգում եմ իրանց բոլորին: Կապը կա:

- Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում Հայ Ազգային կոնգրես կուսակցության ստեղծման փաստին: Նույն՝ Հայոց համազգային շարժումը, երբ ստեղծվեց համանուն կուսակցությունը, մի տեսակ տրանսֆորմացիայի ենթարկվեց, շունչը կորավ շարժման և, որպես կուսակցություն, մենք արդեն բոլորովին ուրիշ որակի հետ գործ ունեցանք: Արդյո՞ք ՀԱԿ-ին էլ նույն ճակատագիրն է սպասում:

- Չէ, ես չեմ մտածում ըտենց: 1997թ., երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, սկզբից որ շարժումը սկսեց, ոչ ոք չէր մտածում, որ էդքան համախոհներ կունենա, էդքան մարդ կհավաքվի: Նույնը հիմա էլ՝ ժամանակն ա ստիպելու, որ բոլորը հավաքվեն Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջը: Ոչ մեկս մի քանի օր առաջ չէինք սպասում, որ Րաֆֆի Հովհաննիսյանի շարժումը ըտենց ավարտ կունենա, չէ՞… Որովհետև ինքը իրա գործողություններով ապացուցել ա, որ էդ տարբերակն ա ճիշտ: 1989թ., որ մենք պատերազմը հաղթեցինք, դա իրա շնորհիվ էր, որ ինքը էդքան ճիշտ քաղաքականություն վարեց: Մենք կյանքում չէինք պատկերացնի, որ հնարավոր ա Ղարաբաղ գրավել, Լաչին, Շուշի, բայց էդ մարդը կարացավ էդքան ճիշտ քաղաքականություն վարել, ամբողջ զորքը համախմբեց:

- Փաստորեն, այս կուսակցությանը հաջող ուղի եք կանխատեսում:

- 100 տոկոս: Ոչ թե կուսակցությանը՝ այլ անկախ նրանից՝ կուսակցության անունն ինչ կլներ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը գոյություն ունի, երկրում էս վիճակն ա… Ես 1989-ի հետ կարամ համեմատեմ, որ տարբեր ջոկատներ չէին համախմբվում, բայց ժամանակը ցույց տվեց, որ ճիշտը էդ ա: Որտև իրանց էլ ա էդ ձեռնտու, իշխանությունները մասնատվածությունը քցեցին:

- Մասնատվածության մասին, որ խոսեցիք… Օրինակ այսօր, գոնե ինձ համար, ամենացայտունը Նիկոլի ու Բագրատյանի բացակայությունն էր այստեղ:

- Դա ժամանակը, ժամանակը… Ես անընդհատ օրինակը իմ վրա եմ վերցնում: Հոկտեմբերի 27-ից հետո մեզ թվում էր, բոլոր հրամանատարները մտածում էին, թե իրանք բոլորը Վազգեն Սարգսյան են, բայց ժամանակը բերեց ապացուցեց, որ Վազգեն Սարգսյան չկար, ինքն էր միայն: Ու էս ընթացքն ա, իրանց բոլորին թվում ա, թե լուրջ լիդերներ են: Պետք ա մի հատ առանձնանան, իրանք իրանց կաշվի վրա մի հատ զգան, նոր հետ գան: Որովհետև ես հաստատ համոզված եմ, Լևոն Տեր-Պետրոսյանը էդ կամուրջները չի այրել: Տեղ թողել ա, բոլորի համար: Որովհետև ինքը էնքան հզոր, մեծ մարդ ա, որ հասկանում ա՝ պետք ա ամեն մարդ մի հատ առանձին իրա լուծի տակ մտնի, որ իմանա: Իշխանություններն էլ էսօր ամեն ինչ անում են, որ հեռվացնեն: Անունները չտամ, էսօր լյուբոյ տղու, ջան-ջան անելով՝ հեռվացնում են:

- Ձեզ հետ էլ ե՞ն փորձել:

- Դե, փորձելը… Ես մինչև էսօր իրանց հետ նորմալ հարաբերություն ունեմ: Ես խնդիր չունեմ որևիցե մեկի հետ: Իրանք էն ժամանակ էլ չեն կարացել: Ի՞նչ պտի կարանան, ես իմ մտածածն ասում եմ: Էն ժամանակ էլ ես իրանց ասի, որ էս բանը ճիշտ չեք անում: Հարազատ եղբայրս էլ ըլնի, էրեխես էլ, մի բան ճիշտ չարեց, ես կասեմ: Չհասկացան, Աստված իրանց հետ, ժամանակը կգա, կհասկանան…

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ

Հակոբ Հակոբյանի հետ զրուցելուց հետո, երբ դուրս եկա ընդմիջման, երիտասարդ լրագրողներից մի քանիսը հարցրին, թե «ո՞վ էր էն մարդը»: Դե, ասեցի, որ Հակոբ Հակոբյանն էր, պատգամավոր է եղել, ազատամարտիկ, ժամանակին Ազգային ժողովում «ամենադուխով» դեմքերից էր…, բայց բացատրություններս մի տեսակ այդքան էլ «տեղ չհասան». Հակոբ Հակոբյան, «Լեդի Հակոբ» անունը դարձել էր անծանոթ մի բան:

Մարդկանց հիշողությունները մի փոքր թարմացնելու նկատառումով էլ որոշեցի հարցազրույցին կցել նաև մեր խորհրդարանի պատմությանը վերաբերող ամենասկանդալային տեսանյութերից մեկը, որտեղ մեր հերոսն առանցքային դերում էր և իր «ելույթով» սանձում է Հայաստանի երբեմնի ամենաանսանձելիներից մեկին՝ անձամբ Լևոն Սարգսյանին՝ «Ալրաղացի Լյովին»:

Լուսինե Կեսոյան

Տեսանյութը՝ 18+


Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված