«Հրապարակ». Ծառուկյանը խիստ բարկացել է
Հայկական Մամուլ
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը շաբաթ օրը որոշել է անցնել ԲՀԿ երեւանյան շտաբներով եւ անձամբ ծանոթանալ իրավիճակին: Քանաքեռ-Զեյթուն համայնքի ԲՀԿ շտաբներից մեկում նրան պատշաճ չեն ընդունել, որից առաջնորդը խիստ զայրացել է: Շտաբի աշխատակցուհիների ոտքի չկանգնելը նրան այնքան է բարկացրել, որ ասել է. «Հետույքներդ չեք ուզում աթոռներից կտրել», եւ պահանջել է ներկայացնել շտաբի աշխատակիցների ցանկը: Երբ ներկայացվել է 28 հոգանոց ցուցակ, Ծառուկյանն ավելի է զայրացել, թե՝ իրեն 70 հոգանոց ցանկ է ներկայացվել՝ յուրաքանչյուրին 75 հազար դրամ աշխատավարձով, մինչդեռ 30 հոգի էլ չեն աշխատում: Ներկաներից մեկը սարսափած պատմեց, որ Ծառուկյանն այնքան է վրդովված եղել, որ նրա ուղեկիցներն ու շտաբի աշխատակիցները մկան ծակին հազար թուման կտային, որ մտնեին՝ նրա աչքին չերեւային:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ»-ի ապրիլի 16-ի համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը