ՀՏ Հայկոն արձագանքեց երեխաների խնդրանքին և այցելեց մանկատուն
Հասարակություն
Ինչպես շատերն են բնորոշում՝ «հայկական ռեպի արքա» ՀՏ Հայկոն երեկ «Օգնենք Վանաձորի մանկատանը» երիտասարդական շարժման կամավորների հետ այցելեց Վանաձորի մանկատուն: Որոշ ժամանակ պահանջվեց, որ երեխաները համոզվեն, որ մանկատուն այցելել է նույն ինքը՝ «իսկական ՀՏ Հայկոն»:
Անկեղծ ասած՝ ինքս՝ Հայկոյին ուղղված բաց նամակի հեղինակս, նման արագ արձագանք չէի սպասում ռեպերից:
Հայկոն գրելուս նույն օրն արձագանքեց խնդրանքիս, և արդյունքում Վանաձորի մանկատան երեխաներն այսօր ՀՏ Հայկոյին իրենց հարցերն ուղղելու, նրա հետ լուսանկարվելու և ինքնագիր վերցնելու հնարավորություն ունեցան: Հայկոն երեխաներին նվիրեց իր ձայնասկավառակները, երիտասարդները՝ հագուստ, գրենական պիտույքներ ու խաղալիքներ: Ապա մանկատան երեխաները ներկայացան համերգային ծրագրերով՝ պարելով, երգելով Քրիստինե Պեպելյանի «Մայրիկ», «Մարտիկի երգը» և մի շարք այլ երգեր: Հանդիպման ժամանակ երեխաները կիսվեցին իրենց երազանքներով: Դրանք բազմաթիվ էին ու բազմապիսի՝ 4-ից ու համակարգչից մինչև Սոս սարգսյանին տեսնելը և լավ ընտանիքում ապրելը:
Մանկատան երեխաների երգելու խնդրանքին ի պատասխան՝ ՀՏ Հայկոն խոստացավ երկրորդ անգամ այցելել մանկատուն համերգային ծրագրով:
Օբյեկտիվ կդատեմ. օրվա միակ թերությունը դայակներից և վարչական աշխատողներից որոշների կոպիտ վերաբերմունքն էր, ովքեր վայրկյան առաջ իրենց թոռների համար Հայկոյից ձայնասկավառակ խնդրեցին մենք խլել էինք նրանց հանգստյան օրվա թանկագին 2 ժամը: Հանդիպման ավարտին տնօրենն արդեն տեղում չէր, իսկ փոխտնօրենն էլ Հայկոյի հեռանալուն պես խնդրեցին մեզ լքել մանկատան տարածքը՝ պատճառաբանելով, որ խախտում ենք երեխաների օրակարգը Վլադիմիրը դիմեց դայակին. «Թողեք 5 րոպե էլ մնան էլի»:
Չնայած ամենին՝ մենք խոստացանք, որ մեր այցերը հաճախակի են լինելու:
Ծովաչափ շնորհակալ ենք ՀՏ Հայկոյից և նրա ընկերներից՝ երեխաների օրը տոն դարձնելու և մեծ մարդասիրության համար:


Վանաձորի Մանկատուն


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան