Հայաստանը ներքին խնդիրներ ունի, մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով «Չայնիի» ոլորաններում վթարված «Lamborghini»-ից համարանիշները հանել էին մինչև պարեկների ժամանումը Տիգրան Մեծի պողոտայում թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղը․ գողացել են հանգանակությունների արկղը #ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստ Հայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալով ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվություն ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մեկի կյանքը փրկել չի հաջողվել Ոստիկանը դեպքի վայր է հասել 10 րոպեից քիչ ժամանակում․ նախարարը՝ ադրբեջանցու հարձակման մասին Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾ Ընտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն 

«Ազգ». Սերնդափոխության անհրաժեշտություն

Հայկական Մամուլ

Մեր օրերում հավանաբար ամենաշատ շրջանառվող բառերն ու բառակապակցություններն են քաղաքական կյանք, սոցիալական դժվարություններ, ընտրություններ եւ այլն: Այդ բառերի շարքում եթե ոչ ամենահաճախ, սակայն ամենատարբեր իմաստներով մեծ կիրառություն ունեն կուսակցություն եւ կուսակցական եզրույթները, որոնք, հատկապես վերջին տարիներին, մի տեսակ դիմափոխվել են, ստացել այլ բովանդակություն:

Առաջինը, որ հատկապես հետխորհրդային շրջանից տիրապետող դարձավ, կուսակցամոլության յուրահատուկ դրսեւորումն էր: Բոլորը, անկախ նրանիցՙ գիտեին ու գիտակցում էին, թե ինչ է կուսակցականությունը, աշխատում էին անդամագրվել որեւէ կուսակցության, որովհետեւ դարձել էր մի տեսակ մոդա, երբեմն էլՙ մի կտոր հաց վաստակելու կամ ուժեղ մարդկային թիմի հովանավարություն ապահովելու միջոց: Անկախության առկայությունն էլ նպաստում էր այդ գործընթացին: Նորածինների կողքին հայրենիքում արմատավորվեցին նաեւ մեր ավանդական կուսակցությունները եւ սկսեցին իրենց կայուն մասնակցությունը բերել նորաստեղծ պետության կայացման գործին:

Ռամկավար Ազատական կուսակցությունը, ի դեմս ՀՌԱԿ-ի, նույնպես դարձավ ուժեղ քաղաքական ուժ եւ սկսեց իր բոլորանվեր մասնակցությունը բերել հայրենիքի առջեւ ծառացած դժվարագույն խնդիրները լուծելու շնորհակալ գործին: Մեր սփյուռքյան մյուս բոլոր կառույցների նման ու շատերից էլ առավել, ռամկավարների հին ու նոր սերնդի ներկայացուցիչներն աշխատում էին որեւէ կերպ օգտակար լինել Սպիտակի ավերիչ երկրաշարժից կիսավեր դարձած բնակավայրերին ու մարդկանց նորմալ կյանքի հուն վերադարձնելու, նոր անկախացած հանրապետության առջեւ ծառացած բազմաթիվ ու բազմապիսի ներքին ու արտաքին խնդիրների լուծմանը իր նպաստը բերելու, Արցախյան գոյամարտը բարեհաջող ավարտելու եւ, ընդհանրապես, պետականաշինության, երկրի կյանքը հանդարտ ընթացք տեղափոխելու գործառույթներում:

Հետագա տարիների ընթացքում եւս այդ գործընթացներին ՌԱԿ-ն ու ՀՌԱԿ-ը ավել կամ պակաս չափերով մասնակցեցինՙ արձանագրելով լուրջ հաջողություններ: Եղան նաեւ հիասթափության պահեր, կազմակերպական դժվարություններ, կորուստներ, որոշ ժամանակ նույնիսկ կուսակցությունը դուրս մնաց քաղաքական գործընթացներից, խարխլվեց նրա միասնությունը եւ այլն: Ստեղծված տխուր վիճակը շտկելու, երբեմնի ուժեղ կուսակցական կառույցները վերականգնելու եւ երկրի քաղաքական կյանքում իր դիմորոշ կեցվածքն ու ներազդելու կարողությունները կրկին գործի դնելու նպատակով 2009 թ. մի խումբ նախկին ռամկավարներ հիմնադրեցին Արմենական-ՌԱԿ-ը, այն հաստատ համոզվածությամբ, որ դա կդառնա կուսակցության միավորման, առողջացման ու հզորացման գրավական:

Նորաստեղծ կառույցի ակտիվ անդամների թիմային ու նպատակասլաց գործունեության եւ ՀՌԱԿ-ի առողջ մտածողության կրողների համատեղ ջանքերի արդյունքում շուտով մայր հայրենիքում լիապես ու առհավետ վերամիավորվեցին ժամանակավորապես առանձին-առանձին գործող ՌԱԿ-յան երկուՙ ՀՌԱԿ եւ Արմենական-ՌԱԿ ջոկատները եւ սկսեցին գործել որպես մեկ միասնական ՌԱԿ քաղաքական կազմակերպություն: Սակայն Սփյուռքում դեռեւս կան որոշ դժվարություններ, որոնք դանդաղեցնում են կուսակցաության վերջնական միասնական լինելուն: Արգելքներ, որոնց դժվար հաղթահարելի լինելը բացատրվում է, իմ խորին համոզմամբ, ընդամենը մեկ հիմնական պատճառովՙ երկար ժամանակ է, որ գրեթե բացակայում է սերնդափոխության գործընթացը կուսակցության ներսում: Ի դեպ, մեր դիտարկումներն ու անկեղծ զրույցները ցույց են տալիս, որ այս խիստ անհրաժեշտ փոփոխության կարիքն առկա է նաեւ մեր ավանդական բոլոր կուսակցություններում:

Սերնդափոխությունն օդի նման անհրաժեշտ է մեզ թե՛ հայրենիքում եւ թե՛ հատկապեսՙ Սփյուռքում: Հակառակ դեպքում ինչ է ստացվում: Տարիներ շարունակ կուսակցության կենտրոնական ղեկավար մարմիններում գործել ու գործում են նույն մարդիկ, նոր, թարմ հոսք, երիտասարդ կադրեր գրեթե չկան, չեն երեւում: Իսկ ավագ սերունդը, որն արդեն կամ անցել է կամ շատ մոտ է 70-ի շեմին, ոչ մի կերպ չի ուզում տեսնել, իր կողքին հանդուրժել երիտասարդներին: Գուցե խիստ է ասված, գուցե սա չի վերաբերվում նրանցից շատերին, սակայն փաստը, որ երիտասարդները չկան, չեն երեւում, ակնհայտ է, իսկ ավագ սերունդն այլ գործառույթների հետ միասին ուղղակի պարտավոր է ապահովել նաեւ փոխարինող հավատակիցներ պատրաստելու դժվար, սակայն խիստ պատվաբեր գործընթացը:

Վստահ եմ, որ երիտասարդների ճնշող մեծամասնությանը այսօր բացարձակապես չի էլ հետաքրքրում կուսակցական լինելու «ավելորդ», ծանր, նյութապես ոչինչ չտվող բեռը կրելը: Այս առումով, ինչ-որ տեղ այդ երիտասարդ կադրերն էլ չկան: Սփյուռքահայ երիտասարդ մարդուն այլեւս երկրաբաղձ խոստումներով չես կերակրի, քանի որ այդ նույն երիտասարդն աշխարհի բոլոր անկյուններում հանդիպում է «Երազի երկիրը» ոչ վաղ անցյալում կամավոր լքած հայաստանցի հային, ով շատ անգամ մեծ ցավ ապրելով լքել է հայրենի տունն ու օջախը մի կտոր հաց վաստակելու, մարդավայելու ապրելու, ապօրինություններից խուսափելու ակնկալիքով:

Արդ, ի՞նչ է անհրաժեշտ անել իրավիճակը շտկելու համար:

1. Նախՙ հարկավոր է, որ ողջ հայությունը միակամվի, բռունցքվի: ՀՀ իշխանություններն իրական գույներով, առանց ակնոցների եւ ոչ միայն աշխատասենյակի կամ ծառայողական շքեղ լիմուզինների պատուհաններից նայեն երկրին, հասարակ, սեփական քրտինքով արարող գյուղացուն, աշխարհի բոլոր օրենքներով չբացատրվող ստեղծագործող մտավորականին, օրենքի ուժով սահմանափակեն հասարակության որոշ խմբերի ախորժակները: Վերջապես դադարեցնեն օրեցօր ավելի ու ավելի խորացող վիհը ունետեր եւ ունեզուրկ խավերի միջեւ, կանխեն դանակի ոսկորին հասնելու գործընթացը եւ, ընդհակառակը, ջանք չխնայեն երկիրը բարգավաճ ու գրավիչ դարձնելու համար:

2. Վարձել կամ այլ մեթոդներով ներգրավել գիտակ, մասնագետ կադրեր, ովքեր կկատարեն ուսումնասիրություններ եւ կպարզեն ու կնշեն այն կարեւոր լծակները, որոնք կխթանեն երտասարդ սփյուռքահայերին կուսակցության շարքերում ներգրավելու գործը: Դա մեր օրերում խիստ կարեւոր է, քանի որ վտանգված է մեզ համար օդի նման անհրաժեշտ հայապահպանության սրբազան գործը: Գաղտնիք չէ, որ հայապահպանությունը ցեղասպանությունից հետո եղավ ու մնաց մեր ամենկարեւոր, ամենադարմանող սպեղանին, որի շնորհիվ այսօր գոյություն ունի 5-6 մլն սփյուռքահայությունը: Գաղտնիք չէ նաեւ, որ այդ վեհ առաքելությունն հնարավոր եղավ իրականացնել ավելի շատ ու ավելի շուտ կուսակցությունների հայրենանվեր ջանքերի շնորհիվ: Գաղտնիք չէ նաեւ, որ ազգապահպանության արդյունքում այսօր ապրող հայությունն է, որ պահանջատեր է ու մի օր, անկասկած, կլուծի Հայկական չարչրկված հարցը: Այսինքնՙ հենց թեկուզ ազգապահպանության վեհագույն գործի համար արժե, որ կուսակցականանք, որը երբեք չպիտի նշանակի թշնամանալ, առիթ տալ եղբայրադավ դրսեւորումների, ինչպես երբեմն եղել է անցյալում: Ընդհակառակըՙ ավելի համախմբվենք, տարբեր տեսական-գաղափարական հենքերի, մոտեցումների ու մեկնաբանությունների պայմաններում, ավելի համերաշխվենք, միասնական դառնանք:

3. Աշխարհի տարբեր մասերում ծվարած հայության հավաքական, ամբողջական ու միասնական լինելուն եկեղեցու, հայրենակցական ու զանազան այլ տեսակի ու բնույթի կառույցների շարքում ու շատ-շատերից առավել կուսակցական կառույցներն են եղել ու մնում հայության հավաքատեղիներ: Խոսելու, արտահայտվելու, մարդկանց անհանգստացնող զազազան խնդիրների մասին միմյանց տեղյակ պահելու ու իրար զորավիգ լինելու հնարավորություն ստեղծողներ: Այսինքնՙ պիտի լինեն կուսակցությունները, որ լինեն այդ կառույցները:

4. Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հայապահպանության ազգափրկիչ գործունեության համար ինչպիսի վճռորոշ դերակատարություն են ունեցել երկրագնդի տարբեր ծայրերում լույս տեսնող պարբերական հրատարակությունները: Այդ թերթերը, ամսագրերն ու այլ տիպի զանազան հրատարակությունները, որոնք մեր հոգեւոր կյանքի անքակտելի մասն են կազմում, անփոխարինելի հարստությունը, կգոյատեւեն, կապրեն ու կարարեն, եթե լինեն նրանց բացարձակ մեծ մասի հեղինակ-հրատարակող-հովանավորողներըՙ կուսակցությունները: Հստակ է նաեւ, որ այդ հրատարակություններն ավելի երկար կյանք կունենան, ավելի թարմ ասելիք ու նորովի մատուցման ձեւեր, եթե ավագ, բազմափորձ սերնդի կողքին, նրա հովանու տակ փոխարինելու գան երիտասարդ, խելացի ու գործունյա անհատներ: Իհարկե, պարբերականներ ասելով մենք նկատի ունենք ոչ միայն ավանդական տեսակի ու բնույթի հրատարակությունները, այլեւ ժամանակակից տեխնոլոգիական զարգացման արդյունքում հայտնված ու ապագայում հայտնվելիք էլեկտրոնային մամուլը, սոցկայքերը եւ նմանատիպ այլ քարոզչամիջոցները:

5. Գաղտնիք չէ, անշուշտ, որ հայրենիքում ավել կամ պակաս մասշտաբներով գործող ավանդական կուսակցությունների տեղական կառույցները սերտ կապի մեջ են սփյուռքյան իրենց կառույցների հետ եւ ավելի ամուր են պահում ու զարգացնում հայրենիք-սփյուռք կապերն ու առնչությունները, քան նույնիսկ պետական, դիվանագիտական կամ, ասենք, մշակութային կառույցները: Օրինակՙ այսօր ՌԱԿ-ն այնքան լավ ու հստակ գործող համասփյուռքյան կառույցներ ունի, որոնք երկար տարիների քրտնաջան աշխատանքի ու ներդրված հսկայական միջոցների արդյունք են եւ, մեղմ ասած, հանցագործություն կինի դրանք անուշադրության մատնելն ու քայքայել-կորցնելը: Իսկ չկորցնելու, պահպանելու համար հարկավոր են, առնվազն, պահապաններ եւ, առավել եւս, նոր, երիտասարդ, կարող պահապաններ, որոնք կկարողանան ոչ միայն հարմարվել պահապանի իրենց դերակատարությանը, այլեւ նոր շունչ, խոսք ու գործելաձեւեր բերեն, թարմ հոսք ներարկեն, որ կարողանան նպաստել հայապահպանությանն ու հայանվաճումներին:

Հայտնագործություն արած չենք լինի, եթե խոստովանենք, որ ՌԱԿ-ն ըստ էության շատ է ծերացել, անթույլատրելի շատ: Մենք մեզ չխաբենք, հարկավոր է սթափվել, փնտրել-գտնել միջոցներ ու ճանապարհներ, նոր ավիշ, արյան թարմ հոսքով նորացնել կուսակցության շարքերը: Հակառակ դեպքում շատ տխուր պատկեր կունենանք: Նախՙ այն տարաձայնությունները, որոնք ներսից կրծում են կուսակցության ողնաշարը, արդյունք են ժամանակի ընթացքում մարդկանց նույն խմբերի միջեւ ավելի հաճախ աննշան առիթներով առաջացած անհասկացությունների, կարծես հնարավոր չէ հաղթահարել, քանի որ դա պիտի անեն նույն այն մարդիկ, ովքեր տարիների եւ ունեցած վաստակի ճնշման տակ ի վիճակի չեն այլեւս զիջելու: Հետո էլ, ի պատիվ ավագ սերնդի, շեշտենք, որ հաղթահարելով կյանքի բազմաթիվ ու բազմապիսի խոչնդոտներ ու դժվարություններ, նրանք շատ բան են արել կուսակցության համար, մեկը մյուսից առավել, մեկը մյուսից պատվաբեր եւ դժվար են այսօր զիջում, այլեւս չեն պատկերացնում իրենց ոչ առաջինի, ոչ կարեւորի դերում: Դա կհաղթահարվի միմիայն երիտասարդների միախառնումի դեպքում, մթնոլորտի հանդարտեցման, խաղաղ ու մեղմ մոտեցումների դեպքում: Որովհետեւ ստեղծվել է մի իրավիճակ, երբ յուրաքանչյուր կողմ իրեն համարելով ամենարժանավորը, չի զիջում մյուս կողմին, իսկ եթե լինի երրորդ, խելացի ու հավասարակշող կողմը, նրանք երկուսն էլ կզիջեն անշուշտ եւ, անկասկած, վիրավորանք էլ չեն զգա, որ իրենք չեն ղեկավարում, քանի որ հակառակ կողմն էլ դա չի անելու:

Հավատալով մեր ավագ սերնդի պատրաստակամությանըՙ հանուն կուսակցության ընդհանուր բարօրության, հանուն հայ ժողովրդի իրատեսական լավ ապագայի, նրանց մեծահոգաբար զիջողականությանը, վստահ եմ, որ շատ մոտ ապագայում կունենանք այն պատկերը, որ արդեն բավական ժամանակ ակնկալում ենք:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանը ներքին խնդիրներ ունի, մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով«Չայնիի» ոլորաններում վթարված «Lamborghini»-ից համարանիշները հանել էին մինչև պարեկների ժամանումըԻրանի պատերազմի պատճառով ԵՄ-ից արտաքսման 5500 չվերթներ են խափանվելՏիգրան Մեծի պողոտայում թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղը․ գողացել են հանգանակությունների արկղըՀութիները պնդում են, որ հարձակվել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքների վրա#ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստՀայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալովԶելենսկին Ռադային է ներկայացրել ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին օրենքներՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրըՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվությունՄահացել է Ճապոնիայի նախկին վարչապետ Յասուո ՖուկուդանՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրըԵրևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մեկի կյանքը փրկել չի հաջողվելՈստիկանը դեպքի վայր է հասել 10 րոպեից քիչ ժամանակում․ նախարարը՝ ադրբեջանցու հարձակման մասինՄոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾԸնտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն Ինչու են կենսաչափական անձնագրերը 29 անգամ ավելի թանկ. հարց՝ նախարարինՍաղաթելյան․ ՀՅԴ-ն շարունակելու է պայքարը՝ իշխող ուժին իշխանազրկելու ուղղությամբԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Արփինե Սարգսյան․ Նույն վարորդը Հայաստանում և Հայաստանից դուրս տարբեր վարքագիծ է դրսևորումՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Արփինե Սարգսյան․ Տուգանքները պետք է խստացնել, որպեսզի անձը երկու-երեք անգամ մտածի՝ արժե՞ խուսափել պարտավորությունիցԿորեան և Միացյալ Նահանգները համատեղ ռազմաօդային զորավարժություններ են անցկացնում ԱՄՆ-ն շարունակում է հետևել վիզա ստացած անձանց․ խախտումների դեպքում վիզաները չեղարկվում ենՄասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Ալեն Սիմոնյանն ընդունել է Կիպրոսի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումներըԲռնությունը յուրաքանչյուր հաստատության համար առանձին օրենքո՞վ պետք է կարգավորել. Ղազարյան Ղահրամանյան․ Պետք է չշտապել օրենսդրական փոփոխությունների հարցումԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ WSJ. ԱՄՆ-ը Օրբանին համարում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար հարմար թեկնածու Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԱյո', Աննա Հակոբյանի արշավի շրջանակում է մշակվել ընտանեկան բռնության մասին նոր օրենքը. ՆԳ նախարարՀոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցովՇիրակի քրեական ոստիկանները մոտ 1 կգ մարիխուանա են հայտնաբերելԱրաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների պահեստներն ու արձակման կայանքները Մբապեի դուբլը հաղթանակ պարգևեց «Ռեալին»․ մադրիդցիները 2։1 հաշվով հաղթեցին «Բարսելոնային» Էլ ԿլասիկոյումCOP17-ի կանաչ գոտում քննարկվել է պահպանվող տարածքներում կապի ապահովման հարցըՖլավիո Բոլսոնարոն մերժել է Բրազիլիայի նախագահական ընտրությունների արդյունքները Կասեցվել է Հնաբերդում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունըՍաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն ԻրանԼուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի նախագահ Ավինյանը հանձնարարել է մետրոյում ստուգումներ անցկացնելՓաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են եղել ընտանեկան բռնության դեմ պայքարին նվիրված ցուցադրության բացմանըԱվինյանը հանձնարարել է ուժեղացնել տոմսային համակարգի վերահսկողությունն ու կարգապահությունը վարորդների շրջանումԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները#ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկումՀոկտեմբերի 26-27-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակՈւշակով․ Նոյեմբերին Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումը վճռորոշ չի լինի«Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում». Վարուժան ԳեղամյանՔննիչ հանձնաժողովը կքննի Հայ Առաքելական եկեղեցում ճգնաժամի պատճառներն ու հետևանքները
Ամենադիտված