Հայաստանը ներքին խնդիրներ ունի, մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով «Չայնիի» ոլորաններում վթարված «Lamborghini»-ից համարանիշները հանել էին մինչև պարեկների ժամանումը Տիգրան Մեծի պողոտայում թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղը․ գողացել են հանգանակությունների արկղը #ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստ Հայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալով ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվություն ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մեկի կյանքը փրկել չի հաջողվել Ոստիկանը դեպքի վայր է հասել 10 րոպեից քիչ ժամանակում․ նախարարը՝ ադրբեջանցու հարձակման մասին Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾ Ընտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն 

«Ազգ». Կիբեռհանցագործությունների աճ է նկատվում

Հայկական Մամուլ

Եթե նախորդ տարվա ընթացքում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է շուրջ 40 հանցագործություն, ապա այս տարվա չորս ամսվա ընթացքում արդեն հաշվառվել է 22 քրեական գործ: Կիբեռհանցագործությունները օր օրի դառնում են ավելի տարածված: ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորությունների դեմ պայքարի գլխավոր վարչության, բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ավագ մասնագետ, ոստիկանության ավագ լեյտենանտ Անդրեյ Յաշչյանի բնութագրմամբՙ հանցագործությունները սկսվում են սոցիալական ցանցերում անձանց տվյալները գողանալուց մինչեւ լուրջ համակարգչային խարդախություններ եւ հափշտակություններ:

«Հանցագործությունների մեծ մասը կապված է «Odnoklassniki.ru» սոցիալական կայքի հետ: Օրինակՙ 2012-ին անհայտ անձն այդ կայքում կարողացել էր մուտք գործել մեկ այլ քաղաքացու անձնական էջ եւ գումար պահանջել նրանիցՙ սպառնալով տարածել նրան վարկաբեկող տեղեկություններ», ասում է Յաշչյանըՙ հավելելով, որ շորթում կատարող անձն այս պահին Հրազդանի ՔԿՀ-ում իր պատիժն է կրում: «Պարզվել է, որ նա հաջողությամբ տարբեր մարդկանցից շորթել է 50-300.000 դրամ: Կան նաեւ համակարգչային հանցագործություններ: Օրինակՙ նախորդ տարի, անհայտ մեկը նույն կայքում տիրացել էր տուժողի անձնական էջին ու պահանջել 16.000 դրամի OK միավորներ»:

Կիբեռհանցագործներն ամենատարբեր տեխնիկական հնարքներն են մտածում: Նրանցից մեկը ստեղծել էր կայքում էջի բնօրինակից ոչնչով չտարբերվող էջ, որը կցել էր բնօրինակին, եւ օգտատերը շփոթվելով «նոր» կայքի միջոցով էր մուտք գործել սոցիալական ցանցՙ ակամա տրամադրելով իր գաղտնաբառն ու մուտքաբառը:

Յաշչյանի խոսքերովՙ մեր երկրում կիբեռհանցագործությունները բավականին երիտասարդ են, եւ ոլորտն անընդհատ զարգանում է: Նրա գնահատմամբՙ միշտ էլ լավ մասնագետի պակաս կա եւ անգամ ամենալավ մասնագետը վերապատրաստման կարիք է զգում: Հենց այդ նպատակով բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի մասնագետները համագործակցում են արտերկրյա ստորաբաժանումների եւ իրավապահ մարմինների հետ:

«Ոչ միայն իրենց փորձն ենք ուսումնասիրում, այլեւ հանցատեսակների զարգանալուն զուգընթաց աշխատում ենք հետ չմնալ եւ տիրապետել բոլոր նորամուծություններին», ասաց Անդրեյ Յաշչյանըՙ հավելելով, որ այսօր վարչությունը համագործակցում է շուրջ 60 երկրի նմանատիպ բաժինների հետ:

Մասնագետը խորհուրդ է տալիս բարձր տեխնոլոգիաների միջոցով կատարվող հանցագործություններից զերծ մնալու համար կայքում գրանցվելիս ուշադրություն դարձնել, որ կայքի անվան դաշտի սկզբում գրված լինի ոչ թե http, այլ https: «Կայքում գրանցվելիս ցանկալի չէ, որ նշեք ձեր բոլոր անձնական տվյալները, իսկ գաղտնաբառում ցանկալի է, որ լինեն մեծատառեր, փոքրատառեր ու նաեւ կետադրական նշաններ: Ցանկալի է նաեւ, որ գաղտնաբառերը մտապահեք եւ ոչ թե օգտվեք կայքի մտապահելու ընդունակությունից: Եթե օգտվում եք այլ մարդկանց համակարգչից, սոցիալական կայք մտնելիս անպայման վերջում ելք արեք», ասաց մասնագետըՙ խորհուրդ տալով էլեկտրոնային փոստի միջոցով գործնական նամակագրություն իրականացնելիս կամ գնումներ կատարելիս միշտ հեռախոսակապի մեջ լինել ծառայությունն իրականացնողի հետ եւ հավաստիանալ, որ գործ ունեք օրինակ դաշտում գործունեություն ծավալող անձանց հետ:

«Այսօր ՀՀ-ում բազմաթիվ գործարարներ էլ. փոստի եղանակով գործնական նամակագրություն են վարում արտերկրի հետՙ հիմնականում Ճապոնիա եւ Չինաստան, եւ նամակագրական կապի մեջ անհայտ անձինք միջամտելով որսում են նամակներն ու փոփոխում հասցեատիրոջ տվյալները: Ստացվում է, որ գումարը փոխանցվում է այլ հասցեով: Սա շատ տարածված հանցատեսակ է, անցյալ տարվա ընթացքում գրանցվել է 5-6 դեպք, ունենք տարբեր չափերի վնասները, ամենախոշորը 134.000 դոլար է»:

Յաշչյանի խոսքերովՙ նման տեսակի հանցագործությունների բացահայտումը շատ դժվար է, քանի որ հայտնի չէՙ խարդախությունը կատարել է վաճառո՞ղը, թե՞ երրորդ անձն է միջամտել: Հետեւաբար մասնագետի ամենամեծ խորհուրդն է. լինել աչալուրջ եւ հետեւողական:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանը ներքին խնդիրներ ունի, մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով«Չայնիի» ոլորաններում վթարված «Lamborghini»-ից համարանիշները հանել էին մինչև պարեկների ժամանումըԻրանի պատերազմի պատճառով ԵՄ-ից արտաքսման 5500 չվերթներ են խափանվելՏիգրան Մեծի պողոտայում թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղը․ գողացել են հանգանակությունների արկղըՀութիները պնդում են, որ հարձակվել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքների վրա#ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստՀայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալովԶելենսկին Ռադային է ներկայացրել ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին օրենքներՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրըՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվությունՄահացել է Ճապոնիայի նախկին վարչապետ Յասուո ՖուկուդանՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրըԵրևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մեկի կյանքը փրկել չի հաջողվելՈստիկանը դեպքի վայր է հասել 10 րոպեից քիչ ժամանակում․ նախարարը՝ ադրբեջանցու հարձակման մասինՄոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾԸնտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն Ինչու են կենսաչափական անձնագրերը 29 անգամ ավելի թանկ. հարց՝ նախարարինՍաղաթելյան․ ՀՅԴ-ն շարունակելու է պայքարը՝ իշխող ուժին իշխանազրկելու ուղղությամբԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Արփինե Սարգսյան․ Նույն վարորդը Հայաստանում և Հայաստանից դուրս տարբեր վարքագիծ է դրսևորումՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Արփինե Սարգսյան․ Տուգանքները պետք է խստացնել, որպեսզի անձը երկու-երեք անգամ մտածի՝ արժե՞ խուսափել պարտավորությունիցԿորեան և Միացյալ Նահանգները համատեղ ռազմաօդային զորավարժություններ են անցկացնում ԱՄՆ-ն շարունակում է հետևել վիզա ստացած անձանց․ խախտումների դեպքում վիզաները չեղարկվում ենՄասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Ալեն Սիմոնյանն ընդունել է Կիպրոսի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումներըԲռնությունը յուրաքանչյուր հաստատության համար առանձին օրենքո՞վ պետք է կարգավորել. Ղազարյան Ղահրամանյան․ Պետք է չշտապել օրենսդրական փոփոխությունների հարցումԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ WSJ. ԱՄՆ-ը Օրբանին համարում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար հարմար թեկնածու Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԱյո', Աննա Հակոբյանի արշավի շրջանակում է մշակվել ընտանեկան բռնության մասին նոր օրենքը. ՆԳ նախարարՀոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցովՇիրակի քրեական ոստիկանները մոտ 1 կգ մարիխուանա են հայտնաբերելԱրաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների պահեստներն ու արձակման կայանքները Մբապեի դուբլը հաղթանակ պարգևեց «Ռեալին»․ մադրիդցիները 2։1 հաշվով հաղթեցին «Բարսելոնային» Էլ ԿլասիկոյումCOP17-ի կանաչ գոտում քննարկվել է պահպանվող տարածքներում կապի ապահովման հարցըՖլավիո Բոլսոնարոն մերժել է Բրազիլիայի նախագահական ընտրությունների արդյունքները Կասեցվել է Հնաբերդում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունըՍաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն ԻրանԼուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի նախագահ Ավինյանը հանձնարարել է մետրոյում ստուգումներ անցկացնելՓաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են եղել ընտանեկան բռնության դեմ պայքարին նվիրված ցուցադրության բացմանըԱվինյանը հանձնարարել է ուժեղացնել տոմսային համակարգի վերահսկողությունն ու կարգապահությունը վարորդների շրջանումԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները#ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկումՀոկտեմբերի 26-27-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակՈւշակով․ Նոյեմբերին Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումը վճռորոշ չի լինի«Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում». Վարուժան ԳեղամյանՔննիչ հանձնաժողովը կքննի Հայ Առաքելական եկեղեցում ճգնաժամի պատճառներն ու հետևանքները
Ամենադիտված