Սերժ Սարգսյանն ամեն ինչ փորձում է անել, որպեսզի իրեն նախագահ համարեն
Հայկական Մամուլ
Քանի որ Սերժ Սարգսյանի ե՛ւ ընտրությունը, ե՛ւ վերընտրությունը հարթ ու սահուն ընթացք չունեցան, նա ամեն ինչ փորձում է անել, որպեսզի իրեն նախագահ համարեն: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այդ նպատակով նա դեռեւս ապրիլի 5-ին' իր երդմնակալության օրվանից 4 օր առաջ, հրամանագիր է ստորագրել Հայաստանում նախագահական իշխանության խորհրդանիշ հիմնելու մասին: Նշենք, որ նման խորհրդանիշ ունեն այն երկրների ղեկավարները, որոնք այնքան էլ աչքի չեն ընկնում իրենց ժողովրդավարությամբ, օրինակ' Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը: Տեղեկացնենք, որ Սարգսյանի հրամանագրի համաձայն՝ նախագահական իշխանության խորհրդանիշն օգտագործվում է նախագահի պաշտոնի ստանձնման արարողության ընթացքում, իսկ մնացած ժամանակ պահվում նախագահական նստավայրում:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը