Դժգոհություններ ՀՀԿ-ում
Հայկական Մամուլ
Ըստ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների՝ ՀՀԿ-ում լուրջ դժգոհություն է հարուցել Երեւանի ավագանու ընտրություններում Տարոն Մարգարյանի շտաբի պետի պաշտոնում ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի նշանակումը: ՀՀԿ-ում, գիտակցելով իրենց ունեցած դժվարությունների չափաբաժինը, համարում են, որ դրանց մի մասը գուցե թեթեւանար, եթե շտաբի պետի ճիշտ թեկնածու ընտրվեր: Բանն այն է, որ Էդ. Շարմազանովը ո՛չ երեւանցի է, ո՛չ էլ հայ: Նա ծագումով Ալավերդի քաղաքից է, կիսով չափ հույն: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ փոխխոսնակ Էդ. Շարմազանովի հետ:
«Դրանք ընդամենը դատարկ խոսակցություններ են, եւ ես ժամանակ չունեմ նման խոսակցություններին արձագանքելու: Ու նաեւ նշեմ, որ դրանք անլուրջ մարդկանց խոսակցություններ են: Լավագույն խոսակցությունները կլինեն մայիսի 5-ին՝ մեր թիմի լավ արդյունքի ժամանակ»,-ասաց նա:
Տեսնենք:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը