Րաֆֆի Հովհաննիսյանի տարօրինակ քայլերը
Հայկական Մամուլ
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախկին անդամ Սմբատ Այվազյանը տարօրինակ է համարում այն, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ապրիլի 9-ից հետո մեկնեց Ռուսաստանի Դաշնություն, ու ավելի տարօրինակ է համարում այն, որ նա այդպես էլ չմանրամասնեց այցի նպատակը:
«Րաֆֆի Հովհաննիսյանը որևէ բացատրություն չի տվել այցի հետ կապված, ինչը շատ տարօրինակ է: Ես առիթ ունեցել եմ թե մեկնելուց, թե վերադառնալու օրը խոսելու Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, հանդիպելու նրան, ու այդպես էլ չեմ ստացել այդ հարցի պատասխանը: Ես Րաֆֆի Հովհաննիսյանին հարց չեմ ուղղել, ինքն էլ որևէ բացատրություն չի տվել: Ինքս ինձ թույլ չտվեցի հարցնել նրան, թե ում հետ է հանդիպել, երբ ինքն անձամբ չի պարզաբանել քայլը»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է նա:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը