«Հրապարակ». Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը բարև-բարլուս չեն տվել
Հայկական Մամուլ
Մհեր Սեդրակյանի դստեր հարսանյաց հանդեսին ներկա են եղել և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Գագիկ Ծառուկյանը:
«Հրապարակը» գրում է, որ նրանք նստած են եղել կողք-կողքի սեղաններին՝ մոտ երկու- երեք մետր հեռավորությամբ, սակայն բարև-բարլուս չեն տվել: Գագիկ Ծառուկյանի սեղանի շուրջ նստելու եկած ՕԵԿ համամասնական ցուցակի առաջին համար Արմեն Երիցյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ջերմ բարևել, ողջագուրվել են: Արմեն Երիցյանը, դեռ չնստած, ասել է. «Գագո, դե հիմա բարձր ասա՝ թող բոլորը լսեն, թե ում ես ընտրելու քաղաքապետի ընտրություններում»:
«Քեզ, իհարկե, քեզ»,- բարձրաձայն ու ժպտալով ասել է Ծառուկյանը:
«Երիցյանն էլ Ծառուկյանի զորավարն է»,- կատակել են կողքի սեղանից: Ի դեպ հիշենք, որ Արմեն Երիցյանն իր օրերում եղել է ոստիկանության բարձրաստիճան սպա, իսկ Ծառուկյանը՝ «օպեր»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը