Շիրակի մարզում զինամթերք է հայտնաբերվել
Հայաստան
Ապրիլի 15-ին` ժամը 13.41-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղի դպրոցի մոտակայքում հայտնաբերվել է զինամթերք:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները Հ. Տալոյանին պատկանող տնամերձ հողատարածքից հայտնաբերել են «РГ-42» տեսակի նռնակ` առանց պայթուցիչի: Ոստիկանության աշխատակիցները նռնակը տեղափոխել են անվտանգ տարածք:


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է