Հյուսիսային Կորեայի սահմաններին ամերիկյան ուղղաթիռ է կործանվել
Աշխարհ
Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետության և Հարավային Կորեայի սահմանների մոտ ամերիկյան ուղղաթիռ է կործանվել. գրում է Agence France-Presse-ը՝ հղում կատարելով Հարավային Կորեայի ՊՆ-ին: Ոչ պաշտոնական տվյալներով ուղղաթիռը եղել է UH-60 Black Hawk մոդելի:
Զոհերի մասին ոչ մի տեղեկություն չի ստացվել: Ինչպես գրումէ հարավկորեական «Ռենհաբ» գործակալությունը, ըստ փրկարարների տեղեկությունների, ուղղաթիռում գտնվող 12 ուղևորները փրկվել են:
Միջադեպի պատճառները հայտնի չեն: Նշվում է, որ ուղղաթիռը կործանվել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների ընթացքում, որոնք ընթանում են երկու Կորեաների միջև հարաբերությունների վատացման ֆոնի վրա: Հյուսիսային Կորեան սպառնում է հարված հասցնել իր հարավային հարևանին ԱՄՆ-ի հետ «սադրիչ» զորավարժությունները չդադարեցնելու դեպքում:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)