Բոսթոնի ոստիկանությունը հերքում է Սաուդյան Արաբիայի քաղաքացու ձերբակալության լուրերը
ԱՄՆ
Բոսթոնի ոստիկանությունը հերքել է լրատվամիջոցներում տարածված լուրերն այն մասին, թե ձերբակալվել է Բոսթոնի մարաթոնյան վազքուղու մոտ ահաբեկչություն իրականացրած անձը. գրում է ИТАР-ТАСС-ը:
Նշենք, որ իրավապահ մարմինների այս հայտարարությունը վերաբերում էր New York Post-ի հրապարակած այն հոդվածին, որի համաձայն` իրավապահ մարմինները ձերբակալել են ահաբեկչության մեջ կասկածվող Սաուդյան Արաբիայի 20-ամյա քաղաքացու: Պարբերականը նշել էր, թե երիտասարդը վիրավորվել է պայթյունների ժամանակ և հսկողության տակ տեղափոխվել հիվանդանոց:
Այս պահին ահաբեկչության հետաքննությամբ զբաղվում է Հետաքննությունների դաշնային բյուրոն: Բյուրոյի աշխատակիցները խուզարկություն են իրականացնում Բոսթոնի մասնավոր տներից մեկում: Տան տիրոջ ինքնությունը չի հայտնվում:
Իր հերթին Սաուդյան Արաբիայի դեսպանատունը հայտարարել է, որ իր պետությունը ոչ մի կապ չի ունեցել Բոսթոնի ահաբեկչության հետ. գրում է РБК-ն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)