Ռոբերտ Լևանդովսկիին կանգնեցնելը նույնքան դժվար է, որքան նրա ազգանունը արտաբերելը. Մարսելո
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բորուսիայի» հետ կայանալիք խաղի մասին:
«Մենք ցանկանում ենք հասնել երկար սպասված եզրափակչին, սակայն հասկանում ենք, որ հանդիպում է սպասվում շատ ուժեղ և լավ ակումբի հետ: Դորտմունդում մենք նրանց պարտվել ենք, իսկ Մադրիդում պարտությունից փրկվել ենք խաղի 89-րդ րոպեին Օզիլի գոլի շնորհիվ: Դժվար է լինելու:
Ռոբերտ Լևանդովսկիին կանգնեցնելը նույնքան դժվար է, որքան նրա ազգանունն արտաբերելը: Այնուամենայնիվ, գիտենք, որ «Բորուսիան» ուժեղ թիմ է և չպետք է մտածենք մեկ ֆուտբոլիստի մասին»,-Մարսելոյի խոսքերը մեջբերում է իսպանական մամուլը:
Նշենք, որ Չեմպիոնների լիգայի «Բորուսիա»-«Ռեալ» կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 24-ին Դորտմունդում, պատասխան խաղը՝ ապրիլի 30-ին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան