Յուպ Հայնկեսը «Բարսայի» հետ խաղում Խոսեպ Գվարդիոլայի խորհրդի կարիքը չունի. Կան
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» նախկին դարպասապահ Օլիվեր Կանը կարծում է, որ ակումբի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը չունի Խոսեպ Գվարդիոլայի խորհրդի կարիքը. տեղեկացնում է գերմանական մամուլը:
Հիշեցնենք, որ հաջորդ մրցաշրջանից «Բարսելոնայի» նախկին մարզիչը կգլխավորի «Բավարիան»: Ինքը Հայնկեսը բազմիցս նշել է, որ չի պատրաստվում խորհրդակցել Գվարդիոլայի հետ:
«Իհարկե, Գվարդիոլան գիտի «Բարսան» ինչպես ոչ ոք: Նա գիտի Մեսսիի, Չավիի, Ինյեստայի խաղի առանձնահատկությունները, քանի որ ներկայիս «Բարսան» իր վրա կրում է Պեպի աշխատանքի հետքերը: Նրա խորհուրդները հետաքրքիր կլինեին: Սակայն ես չեմ կասկածում, որ Հայնկեսը շնորհիվ իր բարձր որակավորման հիանալի կպատրաստի թիմին առաջիկա դիմակայության համար»,-հայտարարել է Կանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան