«Ռեալը» 20 մլն եվրո է առաջարկում «Սևիլիայի» ֆուտբոլիստի համար
Սպորտ
Իսպանական Marca պարբերականի տեղեկությամբ՝ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռքբերել «Սևիլիայի» կիսապաշտպան Ժոֆրե Կոնդոգբիային:
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 20 մլն եվրո: Մադրիդյան ակումբը կարծում է, որ ֆրանսիացին կարող է ընդգրկվել իրենց թիմի խաղին և անհրաժեշտության դեպքում փոխարինել Խաբի Ալոնսոյին:
Նշենք, որ Կոնդոգբիայի ծառայություններով հետաքրքրված են նաև «Սիթին», «Յունայթեդը», «Չելսին», «Արսենալը», «Ինտերը», «Յուվենտուսը», «Միլանը» և Դորտմունդի «Բորուսիան»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան