Հրվ. Կորեան մերժել է Հս. Կորեայի ներկայացրած վերջնաժամկետը
Աշխարհ
Հարավային Կորեան մերժել է ընդունել Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետության կողմից իր առջև դրված վերջնաժամկետը: ԿԺԴՀ-ն նախօրեին պահանջ էր ներկայացրել Սեուլին` հրաժարվել թշնամական գործողություններից, որոնք ուղղված են Հյուսիսային Կորեայի դեմ: Հարավային Կորեայի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է կոշտ միջոցներով պատասխանել հյուսիսային հարևանների կողմից հնչող ցանկացած սադրանքի:
Նախօրեին Հյուսիսային Կորեան սկսել էր նշել Արևի տոնը՝ երկրի հիմնադիր Կիմ Իր Սենի ծննդյան 101-րդ ամյակը: Սեուլում դրան արձագանքեցին ԿԺԴՀ-ի դեմ ուղղված ցույցերի և միտինգների շարքով: Հյուսիսային Կորեայի իշխանությունները դա գնահատեցին որպես «թշնամական վերաբերունք» և հայտարարեցին, որ այժմ իրենց վրեժխնդրության ակցիաները կարող են սկսվել առանց որևէ նախազգուշացման:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան