Տիգրան Ուրիխանյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին
Քաղաքական
«Ո՛չ ԲՀԿ-ն, ո՛չ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երբևէ անքակտելի կապով կապված չեն եղել որևէ անհատի կամ ուժի հետ, ինչը կարող է խոչընդոտ հանդիսանալ մեր սեփական կուրսի իրականացման համար: ՀԱԿ-ի հետ, ինչպես նաև մյուս քաղաքական ուժերի հետ, համագործակցությունը կարող է տեղի ունենալ այն նպատակների շուրջ, որոնք տեսանելի են ընտրողների համար: Մարդիկ շատ լավ գիտեն` ինչ սպասել ԲՀԿ-ից: Պետք է Տեր-Պետրոսյանին հարց ուղղել, թե նրա ելույթի մեջ կային մեսիջներ ԲՀԿ-ին ուղղված, թե՝ ոչ»: Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
Բանախոսը, անդրադառնալով Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին, քարոզարշավը բավարար որակեց և նկատում է, որ դեռ շատ անելիքներ կան:
«Բոլոր նրանք, ովքեր ուղորդումների, ընտրակաշառքի փաստի ականատես կլինեն, կարող են մոտենալ ԲՀԿ-ի շտաբ և ոստիկանություն»,- քաղաքացիներին հորդորում է Ուրիխանյանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան