«Ատլետիկոն» լավ շանսեր ունի գավաթի խաղարկությունում «Ռեալին» հաղթելու համար. Պենև
Սպորտ
Մադրիդի «Ատլետիկոյի» նախկին ֆուտբոլիստ Լյուբո Պենևը As պարբերականին տված հարցազրույցում խոսել է իր նախկին թիմի մասին և անդրադարձել Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում սպասվող մադրիդյան դերբիին:
«Դիեգո Սիմեոնեն հիանալի է ղեկավարում ակումբը: Նա գիտի, թե ինչպես խաղի իր տեսլականը հասցնել ֆուտբոլիստներին: Արդյունքը խոսում է դրա մասին:
Ֆալկաոն հիանալի ֆուտբոլիստ է, սակայն տեղեկություններ կան, որ նա ցանկանում է փոխել ակումբը: Եթե «Ատլետիկոն» ցանկանում է պայքարել «Ռեալի» և «Բարսայի» դեմ, ապա պետք է թիմում պահի այդպիսի աստղային խաղացողների: Կարծում եմ՝ «Ատլետիկոն» լավ շանսեր ունի գավաթի խաղարկությունում «Ռեալին» հաղթելու համար: Երկրպագուներն արժանի են այդ տոնին»,-նշել է Պենևը:
Նշենք, որ մադրիդյան երկու թիմերը վաղը կխաղարկեն թագավորական գավաթը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան