Ուեյն Ռունին, ի վերջո, գնո՞ւմ է, թե՞ մնում
Սպորտ
ՊՍԺ-ի նախագահի նախկին խորհրդական Միշել Մուլեն հայտարարել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին կարիերան կշարունակի փարիզյան ակումբում:
«Ռունիի տեղափոխությունը ՊՍԺ լուծված պնդիր է: Հայտնում եմ հավաստի աղբյուրների տվյալներ: Հաջորդ մրցաշրջանում Ռունին կխաղա ՊՍԺ-ում»,-հայտարարել է Մուլեն:
Սակայն The Telegraph-ի տվյալներով՝ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը մտադիր է իր կարիերան շարունակել «Յունայթեդում», չնայած ՊՍԺ-ի հետաքրքրությանը: Ֆուտբոլիստի ընթացիկ պայմանագիրն անգլիական ակումբի հետ ավարտվում է 2015-ին, իսկ աշխատավարձը, ըստ պայմանագրի, կազմում է շաբաթական 250.000 ֆունտ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան